ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Եվրոպական ընկերությունները չեն կարողանա միաժամանակ աշխատել ԱՄՆ-ի և Իրանի հետ

Եվրոպական ընկերությունները չեն կարողանա միաժամանակ աշխատել ԱՄՆ-ի և Իրանի հետ
05.11.2018 | 11:59


Երկուշաբթի Թեհրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումից հետո ԵՄ ընկերությունները չեն կարողանա միաժամանակ աշխատել թե ամերիկյան, թե իրանական շուկաներում` նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Մենք եվրոպական ընկերություններին թույլ չենք տա աշխատել ԱՄՆ-ի և Իրանի հետ միաժամանակ»,-ասել է նա CBS հեռուստաընկերության եթերում:


Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի պատժի այն երկրներին, որոնց ընկերություններն Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեն:
ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վերջին ամիսներին հարյուրավոր ընկերություններ են լքել Իրանը՝ զգուշանալով ամերիկյան պատժամիջոցներից: «Ողջ աշխարհն է հասկանում, որ պատժամիջոցներն իրատեսական ու լուրջ են»,-հավելել է Պոմպեոն:


Նա երկուշաբթի օրվանից ուժի մեջ մտնող պատժամիջոցներն անվանել է «ամենահզորը, որոնք երբևէ եղել են Իրանի դեմ»: Պետքարտուղարը վստահ է, որ Իրանն ի պատասխան այս պատժամիջոցների չի վերսկսի միջուկային ծրագրի աշխատանքը:

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ