Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գրիգոլ Վաշաձեն խոստացել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Գրիգոլ Վաշաձեն խոստացել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ
05.11.2018 | 12:02

Վրաստանի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն մտադիր է ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«Առաջինն, ինչ մենք կանենք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելն է: Անպայման անհրաժեշտ է փոխել քաղաքական համակարգը»` ասել է Վաշաձեն ընտրողների հետ հանդիպմանը Քութայիսում: Նա հայտարարել է կառավարության փոփոխության և «պրոֆեսիոնալներով» համալրելու անհրաժեշտության մասին: Նաև նշել է, որ անհրաժեշտ է բարեփոխումներ անել դատական և իրավապաշտպան համակարգերում:


Թբիլիսիում կիրակի բազմահազարանոց հանրահավաք է կայացել, որի մասնակիցները պահանջում են թույլ չտալ «Սաակաշվիլիի ֆաշիստական ռեժիմին» կրկին իշխանության գալ: Հանրահավաքի մասնակիցները նոյեմբերի 7-ին Թբիլիսիում մասշտաբային հավաք կանցկացնեն ընդդեմ «Միասնական ազգային շարժում» կուսակցության: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կկայանա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ