ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը

ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը
05.11.2018 | 19:21

Հարցին, թե քննարկվու՞մ է Ստանիսլավ Զասի թեկնածությունն իբրւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է կոնսուլտացիաների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում: Հարգելով այդ սկզբունքը՝ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել՝ չվնասելու համար այդ քննարկումներին»:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի քննարկման մասին հաղորդել է մոսկովյան «Կոմերսանտը» ՝ հղում կատարելով դաշինքի անդամ երեք երկրներում դիվանագիտական իր աղբյուներին: «Կոմերսանտ»-ը գրում է, որ հարցը լուծումը կստանա Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթաժողովում: Նոյեմբերի 2-ին Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը այսօր անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի թեկնածությանը, ըստ РИА Нововсти-ի, նշել է, որ նման տեղեկություն չունեն՝ հավելելով, որ այս պահին անգամ հայտնի չէ, թե որ երկրից է լինելու թեկնածուն:

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ