Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելուն Մշակույթի նախարարությունը դեմ է

«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելուն Մշակույթի նախարարությունը դեմ է
05.11.2018 | 19:27

Մշակույթի նախարարության դիրքորոշումը բացասական է՝ Զվարթնոց օդանավակայանը անվանափոխելու Ազնավուրի անունով` լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:


«Սակայն հաշվի առնելով, թե սոցցանցերում քննարկումները, թե առանձին հայտերը, որոնք ներկայացվել են վերանվանման հետ կապված՝ անհրաժեշտություն առաջացավ, և մեզ առաջարկ հնչեցվեց՝ կազմակերպելու հանրային քննարկում»,-ասաց նա: Նախարարի պաշտոնակատար Մակունցը նշեց, որ հնչում են կարծիքներ, թե ինչպես է որոշվելու հանրային քննարկման արդյունքում:


«Նախ որոշում կայացնողը Մշակույթի նախարարությունը չէ, այլ այլ գերատեսչություն է, իսկ հանրային քննարկումը բաղկացած է լինելու 10-12 փորձագետներից, ովքեր կներկայացնեն իրենց կարծիքը, և հանրությունը, և այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացրել, կարող են թե քննարկմանը հետևել և թե հարցեր ուղղել փորձագետներին, իսկ իրավասու գերատեսչությունն այնուհետև որոշում կկայացնի»,-ասաց նա:

Ըստ նրա, աշխարհագրական վերանվանումների հետ կապված որոշումներ կայացնող գերատեսչությունները Տրանսպորտի նախարարությունը և նաև Քաղ.ավիացիան են: Զվարթնոցի հին շենքը նորահայտ հուշարձանների շարքում է և իրենց անմիջական պահպանման գոտում է:

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ