Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղեղը ձգվում է

Աղեղը ձգվում է
06.11.2018 | 00:08

Երեկվանից ուժի մեջ մտան Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։ Եթե չլինեին Բոլթոնի համապատասխան նախազգուշացումները Հայաստանին՝ Սիրիա «կոնտինգենտ» ուղարկելուն, պատմական կաղապարները քանդելուն, ընտրություններից հետո «վճռական» քայլերի գնալուն առնչվող. կարելի էր կարծել, որ ԱՄՆ-ն այս անգամ ևս, ինչպես և նախորդ անգամ, «ըմբռնումով» կմոտենա Հայաստանի համար կենսական ուղու վերածված Իրանի ճանապարհին, Իրանի հետ հարաբերությոններին, և մեծ աղետ, առանց այն էլ լուրջ խնդիրների առջև կանգնած Հայաստանի տնտեսական, ինչու ոչ, նաև քաղաքական, առաջին հերթին՝ Ղարաբաղյան խնդիրներին առնչվող, չի սպառնա։ Սակայն երբ այս ամենին գումարում ես նաև Նիկոլ Փաշինյանի խիստ անհասկանալի բարձրաձայնումը, թե ամեն վայրկյան հնարավոր է փակվի Իրանի հետ սահմանը, եզրահանգումները հաստատապես լավ տեղ չեն տանում։ Ընդ որում, դիվանագիտական-քաղաքագիտական-քաղաքական նման նոնսենսները Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնումներում բնավորության են վերածվում, ու թե անգամ այդպես է, և Իրան հետ սահմանի փակումն անխուսափելի է, ինչու՞ այդ մասին բարձրաձայնել, և այն էլ այս պահին. հանուն ԱՄՆ-ի՞, թե՞ ներքին օգտագործման. բա չեք ասի, ժողովուրդ ջան, ես էսպիսի բարդ կացությունների մեջ եմ, ու դա է պատճառը, որ տնտեսությունը չի զարգանում, ձեր աշխատավարձ-թոշակները չեն բարձրանում... Ասել է՝ պատճառը ոչ թե ապաշնորհ կառավարումն է, այլ մեր շուրջ տեղի ունեցող զարգացումները։
Ընդ որում, Իրանը միակ արտքաղաքական կազուսը չէ այս օրերին Հայաստանի համար։ Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, ուր, ըստ ամենայնի, նոր ՀԱՊԿ քարտուղար կընտրվի։ Արդեն իսկ շրջանառվում է Բելառուսի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի անունը։


Ասել, թե որքան «ապաշնորհ», «հանդուգն» գտնվեց Հայաստանն այս հարցում, կարելի է հավելել՝ ոչինչ չասվեց։ Ասել, որ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական այս փուլում նման բացթողում նման կառույցում ուղղակի նոնսենս է ցանկացած ադեկվատ իշխանության համար, նույնպես ոչինչ չի նշանակում, որովհետև բացի նրանից, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանի ձեռքից վերցնելով ՀԱՊԿ անդամ պետությունները, առաջին հերթին Ռուսաստանը, ցուցանում են Հայաստանի «բոլթոնված» իշխանություններին, թե որտեղ են ձմեռում խեցգետինները ՀԱՊԿ-ում, նաև հասկացնում, որ Հայաստանի «նրբագեղ» «մանևրները» մի շարք, այդ թվում և այս հարցերում, բումերանգային շրջվածությամբ կարող են թեքվել դեպ Հայաստան, որքան էլ Հայաստանը գովերգի ռուսական «օրհնված սապոգները», «օրթում-պադռումներ» անի՝ իր հավատարմության մասին, վերելակում հանդիպի Ալիևին՝ գրանցելով ուղղակի հզոր «բեկում» Ղարաբաղյան խնդրում, որն էլ ռուսական փորձագիտական շրջանակի տեսանկյունից առաջիկայում հնարավոր է փաստաթղթային ձևակերպում ստանա, միևնույն է, Ռուսաստանին հայաստանյան նոր իշխանությունները վստահություն չեն ներշնչում:


Ի դեպ, նկատու՞մ եք՝ որքան հեռուն է գնացել Ղարաբաղյան խնդրի մեկնաբանությունը նաև Ռուսաստանում։ Մեկ այլ անգամ առավել խոր հայացք կնետենք այս ամենին՝ հասկանալու՝ որտեղ է այս ամենում ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ պատասխանելով արդեն մեզ համար ավանդական դարձած հարցին՝ ԱՄՆ-Ռուսաստան համանախագահության «խորքերում» այս մոտեցումները համաձայնեցվա՞ծ են, Իրանի հարցում ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու Ռուսաստանն առաջիկայում, որովհետև Իրանի էներգակիրների վրա դրվող էմբարգոների մասով առաջին շահառուներից մեկը հենց Ռուսաստանն է լինելու. երևացող այսբերգային զարգացումներն իրենց իրական խորքում բոլորովին այլ վեկտորներից են բաղկացած։

Բոլոր դեպքերում, բացառապես հռետորաբանության ու պոպուլիզմի վրա հիմնաքարված (օլիգարխներ չկան, մոնոպալիա չկա, տնտեսությունը զարգանում է թռիչքաձև, ապրում ենք «նոր Հայաստանում», ուր միայն սերն է իշխում և այլն), թավշե շղարշի հայաստանյան իշխանություններին շատ դժվար օրեր են սպասում։ Ընդ որում, ոչ միայն արտքաղաքական, Ղարաբաղյան, այլև ներքաղաքական խնդիրների առումով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն իսկ խոր «ՀՀԿ-իզմի» մեջ է, և չի կարողանում հաղթահարել իշխանական կուսակցությանն սպառնացող «հայկական առանձնահատկության» մարտահրավերները. այնտեղ ապաստան են գտնում այս կամ այն կուսակցությունից փախածները, դավաճանածները, ինչը հաստատ «բարիք չի բերի», որքան էլ Փաշինյանն ու իր կուսակիցները հայտարարեն, թե օլիգարխիան օրերս վերացավ Հայաստանից, ու թաղային հեղինակությունները ոչ մի առնչություն չեն ունենալու ռեյտինգային ընտրակարգի մասով։
Դա ֆարս է նույնքան, որքան տնտեսության թռիչքաձև զարգացումը, ՀԱՊԿ-ից դուրս գալ-ներս մտնելու մանիպուլյացիան, «սիրո ու հանդուժողականության» մասին սին խոսքերը։
Իսկ որ ամենաէականն է, ՔՊ-ն էլ ավելի լուրջ մարտահրավերի է բախվում, ընդ որում, ոչ ՀՀԿ-ից «սերմանված», ոչ էլ անգամ ահաբեկչական թրենդի մեջ «տեղավորված» «Սասնա ծռերից». ՔՊ-ն՝ իշխանությունը, հեղափոխություն արած բեկորները՝ քայքայվում են ներսից. թե՛ իրենից հեռացածների տեսքով, թե՛ ներսում եղող՝ միմյանց նկատմամբ խոր «նեպրիյազնով» լցվածների մասով։
Իսկ սա ցանկացած կառույցի համար վերջի արձանագրում է, ինչը կարող է, որպես «կլինիկական մահ», երկարել՝ հայտնի ավարտով։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ