«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Առանց Արցախի լիարժեք մասնակցության դժվար է էական տեղաշարժեր գրանցել»

«Առանց Արցախի լիարժեք մասնակցության դժվար է էական տեղաշարժեր գրանցել»
06.11.2018 | 00:26

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մի քանի հարցերի պատասխանեց Արցախի նախագահի խորհրդական ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:


-Նախօրեին Բաքուն պաշտոնապես դիմեց Երևանին ռազմագերիներ փոխանակելու առաջարկով։ Ինչու՞ նախ այս պահին նման առաջարկ հասունացավ, և ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի պատասխանը։
-Տարբեր փուլերում Բաքվից նման առաջարկներ հրապարակային ձևով հնչել են, իհարկե այդ ամենի տակ մի մեծ փուչիկ կա: Այս ամենի տակ առաջին հերթին Ադրբեջանում փորձում են վերաորակավորել կոնկրետ անձանց՝ մարդասպանից, պետական սահմանը հատած դիվերսանտից՝ խաղաղ բնակչի և այլն: Էլ չեմ ասում, որ ներկայացվող տվյալներում ոչ թե մեծ տարբերություններ կան, այլ խայտառակ անհամապատասխանություններ: Ժամանակին փորձեր արել են, իսկ հիմա ՀՀ-ում իշխանություն է փոխվել, մի հատ էլ հիմա են փորձում: Քաղաքական թեման փորձում են հումանիտարի տակ անցկացնել:
-Անցնող շաբաթվա վերջին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Ստեփանակերտում էր, հակամարտության առնչությամբ նոր մոտեցումներ փոխանակվե՞լ են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ առանձնազրույցում, ինչպես նաև ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
-Նիկոլ Փաշինյանն իր մոտեցումները հակամարտության կարգավորման հարցում մի քանի անգամ հնչեցրել է, այդ թվում՝ մի քանի ամիս առաջ Ստեփանակերտում: Հնարավոր փոփոխությունների մասին ճիշտ կլինի դիմել նրա մամլո ծառայություն:
-Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ այցելեցին տարածաշրջան, տարեվերջին հանդիպում կլինի երկու երկրների ԱԳ նախարարների միջև, ՌԴ արտգործնախարարն էլ հայտարարեց, որ հակամարտության կարգավորման շուրջ լուծումներ կլինեն, երբ Հայաստանում կայունություն լինի։ Ի վերջո, հայաստանյան ընտրություններից հետո ի՞նչ զարգացումներ են հնարավոր։
-Սպասելի էր, որ այս հարցում շահագրգիռ կողմերն այս փուլում լուրջ հարցեր չէին առաջադրի, որովհետև ՀՀ-ում ընտրական փուլ է և իշխանության վերջնական ձևավորումից հետո միայն հնարավոր է անդրադառնալ բանակցային օրակարգին: Այսինքն՝ 2019-ի հունվարից հետո:
-Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցը մշտապես քննարկվում է, սակայն այս հարցում գերտերությունների մոտեցումը կարծես նույնն է՝ դա երկու երկրների որոշելիքն է։ Ինչպե՞ս է ընդհանրապես հնարավոր հասնել այդ ձևաչափին, երբ Ադրբեջանը ոչ մի կերպ այդ տարբերակին չի համաձայնում։
-Մի կողմից Արցախի՝ բանակցությունների սեղան վերադարձը բավականին բարդ գործընթաց է ենթադրում, մյուս կողմից, բոլոր կողմերն էլ գիտակցում են, որ առանց Արցախի լիարժեք մասնակցության դժվար է էական տեղաշարժեր գրանցել: Կարևոր է, որպեսզի Արցախը մասնակցի բանակցությունների բոլոր փուլերին, հակառակ դեպքում ինչ-որ մի պահի ամեն ինչ կտապալվի, և պարզ չէ , թե հետո ինչ նոր խնդիրներ կծագեն:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ