Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մանչեստր Սիթիի» շքեղ վերադարձն առաջին հորիզոնական

«Մանչեստր Սիթիի» շքեղ վերադարձն առաջին հորիզոնական
06.11.2018 | 01:15

Այս երեքշաբթի-չորեքշաբթին Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի հանդիպումների օրերն են: Հետևաբար հանգստյան անցած օրերի դիմակայություններում եվրոպական ֆուտբոլի թոփ հնգյակը կազմած երկրների առաջնություններում առաջատար ակումբները ոչ միայն ներքին խնդիրներ էին լուծում: Դրանք հա էլ կան ու, լինելով հանդերձ, չեն կարող թերարժևորել եվրոպական թիվ մեկ մրցաշարի խաղարկությունը:

ԻՍՊԱՆԻԱ
Մինչև 87-րդ րոպեն «Ռայո Վալեկանոն» սեփական հարկի տակ խաղը «Բարսելոնից» շահում էր 2:1 հաշվով, ու դա լինելու էր ոչ միայն կամային, այլև միանգամայն տեղին հաղթանակ: Թվում էր, թե ամեն ինչ գնում էր տրամաբանական հանգուցալուծման: Ասում ենք՝ տրամաբանական, քանզի երկրորդ խաղակեսի գրեթե բոլոր ցուցանիշներով տանտերերը գերազանցում էին հյուրերին: Սակայն հետևեց «կապտանռնագույնների» երկու պոռթկում-պրկումը, և տանտերերը մնացին ձեռնունայն ¥2:3¤: Ահա թե ինչ է նշանակում «Բարսելոն», ահա թե ինչ է նշանակում նրա հետ խաղում ժամանակից շուտ հավատալ սեփական հաղթանակին:
11 խաղից հետո 24 միավորով «Բարսելոնը» շարունակում է միանձնա գլխավորել աղյուսակը՝ հաճույքի անմոռանալի պահեր մատուցելով ոչ միայն սեփական երկրպագուին, այլև ձեռքի վնասվածքի պատճառով առժամանակ հանդիսատեսի վերածված Մեսիին, որին, ի դեպ, Վալվերդեն հայտավորել է «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում: Փաստորեն, փառք Աստծո, ֆուտբոլային կախարդի բուժումն արագ է ընթանում, և ամենայն հավանականությամբ նոյեմբերի 7-ին նրան կտեսնենք խաղադաշտում: Դառնալով օրվա հանդիպմանը՝ ասենք, որ այդ մրցավեճում Սուարեսի արած դուբլը նրան 9 գնդակով միանձնյա տեղ ապահովեց ռմբարկուների առաջին հորիզոնականում:


Թեպետ Մադրիդի «Ռեալն» առաջին եռյակում չէ, բոլոր դեպքերում եկեք մոռացության չտանք այս գրանդ ակումբը, որը, համոզված եմ, ժամանակավորապես է «փոսում» հայտնվել: Սեփական հարկի տակ «սերուցքայինները» 2:0 հաշվով պարտության են մատնել «Վալյադոլիդին» ու առայժմ եզրափակում են առաջին վեցյակը: Գլխավոր մարզչի պաշտոնակատար, արգենտինացի Սանտյագո Սոլարիի ղեկավարությամբ պրեմիերայում անցկացրած առաջին խաղում «արքայական» թիմը հաղթանակ է տարել վերջնամասում՝ խփած գոլերի շնորհիվ:
Տուրը միավորների կորստով առանձնացավ աղյուսակի գլխամասում գտնվող միանգամից երեք թիմի համար: Այսպես՝ մինչ այդ երկրորդ տեղում ընթացող «Ալավեսն» արտագնայում 1:2 հաշվով զիջեց «Էյբարին» ու միանգամից գահավիժեց չորրորդ հորիզոնական: Նույն արտագնայում «Լեգանեսի» հետ ոչ-ոքի խաղալուց զատ ¥1:1¤ ավելին անելու ունակ չեղավ «Աթլետիկոն»: Միավորի կորուստ ունեցավ և «Ռեալ Սոսիեդադին» հյուր գնացած «Սևիլիան»՝ 0:0: Հիշատակված երեքն էլ ունեն 20 միավոր ու, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, երկրորդ-չորրորդ հորիզոնականներում են «Սևիլիա», «Աթլետիկո», «Ալավես» հերթականությամբ:


ԱՆԳԼԻԱ
«Սաուտհեմպտոնի» հետ տնային մրցակցությունում բառացիորեն պատժիչ-ավերիչ արշավանք ունեցավ «Մանչեստր Սիթին» ¥6:1¤՝ այս կերպ նշանավորելով պրեմիեր լիգայի աղյուսակը միանձյա գլխավորելու իրողությունը, իսկ դա եղավ նաև շնորհիվ այն բանի, որ արտագնայում «Լիվերպուլը» չկարողացավ պահպանել «Արսենալի» հետ հանդիպման հաղթական հաշիվն ու բավարարվեց մեկ միավոր վաստակելով՝ 1:1:
Հատուկ հայ ֆուտբոլասերի համար ասենք, որ Մխիթարյանը եղել է թիմի մեկնարկային կազմում, փոխարինվել է խաղի ավարտից մոտ 20 րոպե առաջ:
Սեփական հարկի տակ «Կրիստալ Պելասի» հետ հաղթական հանդիպում է ունեցել «Չելսին»՝ 3:1: Հաղթանակն «ազնվականներին» տեղ է ապահովել երկրորդ հորիզոնականում: Ճիշտ է՝ 27 միավոր է և «Լիվերպուլի» ակտիվում, սակայն տեղերի բաշխման գործին իր վճռական մասնակցությունն է ունեցել լրացուցիչ գործակից կոչվածը: Բնականաբար այս երկու թիմն էլ երկու միավորով են հետ Խոսեպ Գվարդիոլայի սաներից:
Սուր մրցակցությունում է անցել «Վուլվերհեմպտոն»-«Տոտենհեմ» դիմակայությունը՝ 2:3: Լոնդոնցիները եղել են առավել հաջողակ, ու նրանցն է պրեմիեր լիգայի չորրորդ հորիզոնականը, որը վատ ցատկահարթակ չէ ավելի վերևի տեղերի վրա աչք ունենալու համար:

ԳԵՐՄԱՆԻԱ
Շարունակում է բունդեսլիգայի առաջին հորիզոնականն ամուր գրկած պահել Դորտմունդի «Բորուսիան», արտագնայում որի մրցակիցը «Վոլֆսբուրգն» էր, ու թեև հաղթանակը նվազագույն հաշվով է, դորտմունդցիների վերջին գոլատառատ հանդիպումներին այնքան էլ չներդաշնակվող, սակայն տվյալ պարագայում շատ ավելի առաջնայինը վաստակած երեք միավորն է:
Միավորների հերթական կորուստն ունեցավ Մյունխենի «Բավարիան», որը սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Ֆրայբուրգի» համառությունը՝ 1:1: Նախորդ տուրի անհաջողությունից խորապես ազդված Մյոնխենգլադբախի «Բորուսիան» թեթև վոյաժ ունեցավ «Ֆորտունայի» հետ մրցակցությունում՝ սեփական առավելությունը փաստելով երեք անպատասխան գնդակի տարբերությամբ:
Դորտմունդցիներն ունեն 24 միավոր, չորս նիշով հետ են առաջնությունը բավական խոստումնալից սկսած մյոնխենգլադբախցիներն ու երկրի գործող չեմպիոնը:

ՖՐԱՆՍԻԱ
Թերևս կարիք էլ չկա ասելու, որ դիվիզիոնում անմնացորդ տեր ու տնօրինություն է անում «Պարի Սեն Ժերմենը», և այս երկրի առաջնությունն առավել հետաքրքրական է նրանով, թե վերջապես որ թիմն է փարիզցիներից միավոր կորզելու: Թերևս առանձնակի հույսեր էին կապվում երկրորդ տեղում ընթացող «Լիլի» հետ, որը ՊՍԺ-ի օրվա մրցակիցն էր: Խոստովանենք՝ «Լիլն» իսկապես դիմադրեց, սակայն դա բավարար չեղավ դրական արդյունքի հասնելու համար՝ 2:1:
12 տուրից հետո «Պարի Սեն Ժերմենը» 36 միավորով առաջին հորիզոնականում է, նրա մերձակա հետապնդող «Լիլն» ունի 25 միավոր: Վերջինիս միավորներով հավասարվելու բոլոր շանսերն ուներ «Մարսելին» հյուրընկալած «Մոնպելիեն», սակայն դրա համար տանտերերին անհրաժեշտ էր հաղթանակ: «Մոնպելիեն» դա հաջողությամբ արեց երկրորդ խաղակեսում՝ իրար վրա խփելով երեք անպատասխան գնդակ:

ԻՏԱԼԻԱ
Ինչ ուզում եք՝ ասեք, բայց որ Ռոնալդուի գալով մի այլ կերպ են ձգվել «Յուվենտուսի» բոլոր ֆուտբոլիստները, անժխտելի է: Թող որ պորտուգալացին ակնկալված գոլերի հեղեղը չի ապահովում կամ առայժմ չի ապահովում «ծեր սինյորայի» երկրպագուների համար, բայց որ «Յուվեն» հաղթանակ հաղթանակի հետևից է թխում, չտեսնելն անհնար է: Թուրինցիների վերջին զոհը հյուր ժամանած «Կալյարին» էր՝ 3:1: Տասնմեկ տուրից տասը հաղթանակի ու մեկ ոչ-ոքիի բերած միավորներով «Յուվենտուսը» հպարտ միայնության մեջ գլխավորում է սկուդետեն:
25-ական միավորով երկրորդ-երրորդ հորիզոնականներում են «Ինտերն» ու «Նապոլին»: Առաջինը տաքսի է արել «Էմպոլիի» հետ խաղում ու տպավորությունը փոքր-ինչ ստվերել բաց թողած միակ գոլով, երկրորդը «Ջենովային» այդ հնարավորությունից էլ է զրկել՝ 5:0:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ