Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեդվեդև. ԱՄՆ-ն ինքն է տուժելու իր իսկ հովանավորչական գործողություններից

Մեդվեդև. ԱՄՆ-ն ինքն է տուժելու իր իսկ հովանավորչական գործողություններից
06.11.2018 | 11:43

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ ԱՄՆ հովանավորչական քաղաքականությունից տուժելու է նաև հենց ամերիկյան կողմը: Առցանց ասուլիսի ժամանակ չինացի օգտատերերի հարցերին պատասխանելիս նա ասել է. «Նման քաղաքականություն վարում են մի շարք երկրներ: Երևի, նրանցից ամենախոշորը ԱՄՆ-ն է, որ ցանկացած տեսակի սահմանափակումներ է կիրառում:Ի վերջո ես վստահ եմ դրանից տուժելու է նաև հենց ամերիկյան կողմը», - ասել է նա:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ