Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալիևը կրկին խոսում է ԼՂ հիմնախնդիրը պատերազմով կարգավորելու մասին

Ալիևը կրկին խոսում է ԼՂ հիմնախնդիրը պատերազմով կարգավորելու մասին
06.11.2018 | 20:16

«Մենք ոչ մի տարբերակ չենք բացառում, - երեկ Աղդամի շրջանում հայտարարել է Իլհամ Ալիևը: - Մենք այսուհետ ևս զարգացնելու ենք մեր ռազմական հնարավորությունները, և կարծում եմ, որ դա բանակցությունների կարևորագույն գործոններից է, քանի որ, ցավոք, միջազգային իրավունքի նորմերը լիովին անտեսվում են: Մենք կհասնենք մեր ցանկացած արդյունքին, մենք պահանջում ենք, որ մեր պատմական հողերն ազատագրվեն օկուպանտներից, և այդպես էլ կլինի»:


Իլհամ Ալիևը վերստին պնդել է, թե Բաքուն պատրաստ է ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի․ «Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունը, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, ամենամոտ ժամանակում դուրս կբերի իր օկուպացիոն զորքերը մեր հողերից: Հակառակ դեպքում հնարավոր է կարգավորման ցանկացած տարբերակ, մենք պատրաստ ենք ցանկացած լուծման: Ես բազմիցս նշել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մենք ապագայում ևս մեկուսացնելու ենք Հայաստանին բոլոր տարածաշրջանային նախագծերևից և, օգտագործելով բոլոր միջոցները, վերականգնելու ենք մեր տարածքային ամբողջականությունը»: Նա պնդել է, թե «Հայաստանի նոր իշխանությունները չպետք է կրկնեն նախորդ վարչակազմի սխալները»:


«Նրանք պետք է բանակցությունների միջոցով դուրս բերեն օկուպացիոն զորքերը գրավյալ տարածքներից և հնարավորություն տան Ադրբեջանի քաղաքացիներին վերադառնալ իրենց հարազատ ու պատմական բնակավայրերը, - ասել է Ալիևը:- Որքան շուտ նրանք կհասկանան դա, այդքան լավ իրենց համար ու տարածաշրջանի համար: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել՝ մենք մտադիր չենք համակերպվել այս իրավիճակի հետ»:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ