Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ և ՌԴ նախագահները չեն հանդիպի նոյեմբերի 11-ին Փարիզում

ԱՄՆ և ՌԴ նախագահները չեն հանդիպի նոյեմբերի 11-ին Փարիզում
06.11.2018 | 20:17

ԱՄՆ և ՌԴ նախագահները չեն հանդիպելու նոյեմբերի 11-ին Փարիզում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: «Ես վստահ չեմ, որ մենք հանդիպում կունենանք Փարիզում, ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Դժվար թե դա լավագույն տեղն է նման հանդիպում կազմակերպելու համար»` ասել է Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Նա նաև ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպեն Արգենտինայում, որտեղ անցնելու է Մեծ քսանյակի գագաթաժողովը։ «Հնարավոր է, որ մենք նաև շատ ուրիշ հանդիպումներ ունենանք, - ասել է Թրամփը և ընդգծել, - լավ կլիներ, եթե հնարավոր լիներ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի և ընդհանրապես բոլորի հետ»։


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ԱՄՆ և ՌԴ նախագահների բանակցություններ Փարիզում նոյեմբերի 11-ին չեն լինի: «Հանդիպում կլինի, բայց՝ կարճ, ոտքի վրա: Լիարժեք բանակցություններ նախատեսված չեն», - ասել է նա և ընդգծել, որ բանակցությունների չեղարկումը կապված չէ երկու երկրների տարաձայնությունների հետ: Խոսքը միջոցառման ձևաչափի մասին է, ասել է նա՝ հավելելով, որ Պուտինն ու Թրամփը անպայման կհանդիպեն, կխոսեն և կորոշեն, թե որտեղ են անցկացնելու լիարժեք բանակցություններ: Եվրոպական թերթերը և ռուսական «Կոմերսանտ»-ը գրում են, որ Փարիզում Պուտին-Թրամփ հանդիպմանը դեմ էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա չի ցանկանում, որ ռուս-ամերիկյան գագաթաժողովը դառնա հիմնական հանդիպումը և շեղի ուշադրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներից:

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ