Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արթուր Մեսչյան․ Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու

Արթուր Մեսչյան․ Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու
06.11.2018 | 20:18

«Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու, քանի դեռ ես քաղաքի գլխավոր ճարտարապետն եմ», - իր առաջին ասուլիսում հայտարարեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը: Մեսչյանն ասաց, որ կանգուն են մնալու նաև այն շենքերը, որոնք ընդգրկված են «Հին Երևան» ծրագրում․ - «Դա վերաբերում է և Արամի 23-ին, և բոլոր այն հուշարձաններին, որոնք գտնվում են այդ տարածքում։ Անհրաժեշտության համար պետք է փոխել նախագծային որոշակի լուծումներ, որպեսզի պահպանվեն այդ շենքերը։

Ճարտարապետի հետ ես արդեն պայմանավորվել եմ: Այնպես որ այդ թեման՝ պատմական հուշարձանների քանդման թեման, եկեք համարենք սպառված»:
Կանգուն հուշարձանները կմնան իրենց տեղում, իսկ արդեն քանդվածները կվերականգնվեն։ Մեսչյանն ասել է, որ «Հին Երևան» նախագծում ընդգրկված հուշարձան-շենքերի մեծ մասը ժամանակին ապամոնտաժվել են բարբարոսաբար։ Նախագծի հեղինակից ճշտել է, որ քարերի ընդամենը 30 տոկոսն է օգտագործման ենթակա։ Աֆրիկյանների տունը ամենապահպանվածներից մեկն է․«Աֆրիկյանների տունը հարյուր տոկոսով ամենաբարձր մակարդակով կարելի է վերակառուցել, որովհետև մանրամասն ամեն մի քարը հատ-հատ․․․ կարողացել են այդ քարերը փրկել»: Արթուր Մեսչյանը վերջ է դնում նաև ապօրինի շինարարությանը։


«Ապօրինի շինարարությանը վերջ: Հողազավթմանը վերջ: Չի լինելու օրինականացում: Մի ստեղծեք ձեզ համար պրոբլեմներ, մի ստեղծեք խնդիրներ: Դրա փոխարեն ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք որոշեք կատարել ձեր շինարարական ծրագրերը օրինական ճանապարհով, բոլոր հնարավորություններով մենք կաշխատենք հնարավորին չափ հեշտացնել ձեր կյանքը: Ոչ մի պրոբլեմ չեք:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ