Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լուկաշենկոն բացառում է Բելառուսի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայումը

Լուկաշենկոն բացառում է Բելառուսի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայումը
06.11.2018 | 20:19

Բելառուսը չի պատրաստվում ռուսական ռազմակայան տեղակայել իր տարածքում Մինսկում` ամերիկացի վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Շատ հաճախ է քննարկվում Բելառուսի տարածքում ռուսական ռազմակայանի հարցը: Դա մտացածին թեմա է: Մենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ ենք: Կլինի նման ռազմաբազա, թե չի լինի` որևէ նշանակություն չունի: Մենք այդ ռազմակայանը չենք տեղակայում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Մեր զինվորականներն ավելի արդյունավետ կարող են դիմակայել ցանկացած ագրեսիայի և հակամարտության, որ կարող է ծագել: Եթե մենք դա չկարողանայինք անել, ինքներս կդիմեինք Ռուսաստանին՝ մեր անվտանգությունն ապահովելու խնդրանքով»` ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ