Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիայի նախագահը կտրականապես դեմ է Սիրիայում քուրդ-ամերիկյան համատեղ պարեկային խմբերի ստեղծմանը

Թուրքիայի նախագահը կտրականապես դեմ է Սիրիայում քուրդ-ամերիկյան համատեղ պարեկային խմբերի ստեղծմանը
06.11.2018 | 20:20

«Պարեկային ծառայություն իրականացնող համատեղ քուրդ-ամերիկյան խմբերի գոյությունը Սիրիայում անընդունելի է», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Քուրդ-ամերիկյան պարեկային խմբերը պետք է ծառայություն իրականացնեն Սիրիայի հյուսիսում` Թուրքիային սահմանակից շրջաններում:


«Դա անընդունելի է: Մենք չենք կարող համակերպվել նման խմբերի գոյության հետ: Նման իրավիճակը սահմանին լուրջ բարդությունների է հանգեցնելու: Ես վստահ եմ` երբ ես [Փարիզում] զրուցեմ Թրամփի հետ, ամերիկացիները թերևս դադարեցնեն այդ ողջ գործընթացը», - Անկարայում լրագրողներին ասել է Էրդողանը: Թուրքիայի և ԱՄՆ նախագահները Փարիզ են մեկնելու Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ