Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թեհրանը փորձում է մեղմացնել ԱՄՆ-ի պատժամիջոցների բացասական ազդեցությունը

Թեհրանը փորձում է մեղմացնել ԱՄՆ-ի պատժամիջոցների բացասական ազդեցությունը
06.11.2018 | 20:27

Թեհրանն անցել է ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների բացասական ազդեցությանը հակազդելու ծրագրի իրականացմանը, հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին: Նա ընդգծել է, որ «ճիշտ չէր լինի պնդել, թե պատժամիջոցները ազդեցություն չեն ունենում երկրի վրա»: «Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որ նվազեցնենք սահմանափակիչ միջոցների ազդեցությունը մեր տնտեսության վրա», - Ջահանգիրիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:


Փոխնախագահը նշել է, որ «ընթացիկ դժվարությունների հաղթահարումը հնարավոր է միայն երկրի բնակչության հետ իշխանությունների փոխգործակցության դեպքում»: «Մենք նոր պատժամիջոցներին հակազդելու պլան ունենք», - հավելել է նա:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ