Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գագիկ Ծառուկյանը տրտնջում է` ում հետ խոսում ես՝ 15-20 տոկոս ձայն ունի

Գագիկ Ծառուկյանը տրտնջում է` ում հետ խոսում ես՝ 15-20 տոկոս ձայն ունի
06.11.2018 | 20:28

Գագիկ Ծառուկյանը տոկոս ստանալու համար «դոշ չի ծեծելու»` լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կուսակցության ցուցակը գլխավորելու է ինքը, բայց չի առաջադրվելու ռեյտինգայինով: Ո՞վքեր են լինելու հաջորդ համարները: «Երբ որ ցուցակը կկազմեմ, արդեն բան չի մնացել, դուք տեղյակ կլինեք»: «Վստահում եք, ինչքան եք վստահում ինձ, այդքան էլ կարող եմ անել: Ինչքանով կվստահեք դա է: Ես ոչ դրանով ճանաչում եմ ձեռքբերելու, ոչ էլ ինչ-որ բանի տեր եմ դառնալու: Հարյուր անգամ ասել եմ՝ մարդը կայացած, ճանաչված մարդ է, ուզում է լավ բան անի, հնարավորություններն օգտագործի ի օգուտ իր երկրի: Միայն դա է ճանապարհը»,- ասաց նա: Հարցին՝ հնարավո՞ր է որ ԲՀԿ-ին այլ ուժեր միանան, ներկայանաք դաշինքով, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Մենք դեռ քննարկում ենք: Պետք է նայենք՝ դաշինքը մեզ ի՞նչ է տալու: Այսօր բոլորը կուսակցություններ ունեն, սպասելիքները, ամբիցիաները այնքան մեծ են, որ ում հետ խոսում ես՝ 15-20 տոկոս ձայն ունի: Բա եթե ունի, մեր հետ ի՞նչ գործ ունի»: ԲՀԿ-ում ներկուսակցական խմորումներից Գագիկ Ծառուկյանը տեղյակ չէ: Հարցին՝ լրագրող Պետրոս Ղազարյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակում էր, լինելո՞ւ է խորհրդարանական ցուցակում, հաշվի առնելով լուրերը, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունից տեղափոխվում է Հանրային, Ծառուկյանն այսպես պատասխանեց. «Դա լավ է: Առաջ են տանում, դա վա՞տ է: Կքննարկենք, կարող է ինքը ծանրաբեռնված լինի: Մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք: Մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը»: Հարցին՝ Նաիրա Զոհրաբյանը լինելո՞ւ է ցուցակում, Ծառուկյանը պատասխանեց. «Ինչու՞ առանց Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ն լինո՞ւմ է»: Գագիկ Ծառուկյանը հերքեց տեղեկությունները, որ իր և Զոհրաբյանի հարաբերությունները լարված են։


Հարցին՝ ընտրություններից հետո հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ընդդիմություն դառնաք, նա պատասխանեց. «Ամեն ինչ կախված է ընտրություններից: Ես շարժման կողմնակիցն եմ, Նիկոլ Փաշինյանի աջակիցն եմ, կողքն եմ լինելու»: Ճշտող հարցին՝ կոալիցիայո՞ւմ եք ձեզ տեսնում, թե՞ ընդդիմության մեջ, նա պատասխանեց. «Որտեղ որ անհրաժեշտություն լինի, ոչ մի խնդիր չկա: Մենք դա չենք անում պաշտոնի համար, ուզում ենք մեր երկիրը կառուցենք: Մենք ընտրությանը մասնակցելու ենք, ծրագրի վրա աշխատում են: Գիտենք՝ ինչ պետք է անենք, որ ժամկետում»: Նա ասաց, որ ընտրությունից հետո ամեն ինչ պարզ կլինի:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ