Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մակրոնն առաջարկել է համաեվրոպական բանակ ստեղծել

Մակրոնն առաջարկել է համաեվրոպական բանակ ստեղծել
06.11.2018 | 20:29

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է իրական եվրոպական բանակ ստեղծել՝ «Հին աշխարհամասը» ժամանակակից աշխարհում աճող ռազմական վտանգներից պաշտպանելու համար: Մակրոնն ընդգծել է, որ Չինաստանն ու Ռուսաստանն ավելի են հզորանում, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա պաշտպանության հարցում հույս դնել չի կարելի: Թրամփի որոշ քայլեր զգալի հետևանքներ կունենան Եվրոպայի անվտանգության համար:


«Չինաստանին, Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին հարգելով հանդերձ՝ մենք պետք է պաշտպանենք ինքներս մեզ»,-ասել է Մակրոնը Europe 1 ռադիոկայանին: Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ եվրոպացիներին հնարավոր չէ պաշտպանել առանց իսկական եվրոպական բանակի: «Մենք այնպիսի Եվրոպայի կարիք ունենք, որը կկարողանա իրեն միայնակ պաշտպանել՝ առանց ԱՄՆ-ից կախվածության, ինքնիշխան ձևով»,-հավելել է նախագահը:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ