Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խաչատուր Սուքիասյան. Ես ԱԺ-ում, գործադիրում հայտնվելու ցանկություն չունեմ

Խաչատուր Սուքիասյան. Ես ԱԺ-ում, գործադիրում հայտնվելու ցանկություն չունեմ
06.11.2018 | 20:30

Ասել, որ տնտեսական քաղաքականություն չկա, սխալ է` լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը: Ըստ նրա՝ վերացված է այն ամենը, ինչից վերջին տարիներին բողոքել են:

«Ամբողջ տնտեսական հատվածը բողոքել է մենաշնորհներից, ոչ հավասար պայմաններից, կոռուպցիոն սխեմաներից, պետական բյուջեի կոռուպցիա, կաշառքներ: Այս ամենն այսօր... ինչպե՞ս կարելի է ասել, որ տնտեսական քաղաքականություն չկա»,- նշեց գործարարը: Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ ներդրողները նախկինում չեն վստահել իրենց գումարները, որովհետև օրենքն ուժ չի ունեցել: «Որոշել են անձեր, գերատեսչության ղեկավարներ: Հիմա Հայաստանում օրենքն է որոշում, գրված օրենքները փայլուն են, բայց դրանք չեն կատարվել: Դրանց մի մասը, եթե ձեռք չի տվել, ինչ-որ մարդիկ ուժ են ունեցել, շրջանցել են, իսկ ներդրում կատարողները զգույշ մարդիկ են: Տեսել են, որ հարթակն այդպիսին է, չեն ուզեցել ներդրումներ կատարել»,- շեշտեց Խաչատուր Սուքիասյանը: Իսկ հիմա, երբ օրենքը ուժ ունի, գործարարի խոսքով, ինստիտուցիոնալ ներդրողների թիմը կմեծանա: «Մինչև Ազգային ժողովի լուծարման պահը երկմտանք կար: Որ պահից, որ ԱԺ-ն լուծարվեց, վստահության քվեն մեծացավ: Հետաքրքրությունը մեծացավ: Որ պահից, որ ընտրությունները լինեն, ԱԺ-ն ձևավորի, ներդրողները կծավալեն իրենց գործունեությունը»,- նշեց Սուքիասյանը:


Նա չի ուզում զբաղվել քաղաքականությամբ: «Այնպիսի կառույց, որը ես եմ ստեղծել, ամեն ինչի հետ առնչվում է, բայց ես ԱԺ-ում, գործադիրում հայտնվելու ցանկություն չունեմ: Ես ուզում եմ վայելել այն Հայաստանը, որի մասին երազել ենք»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ