Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավիթ Տոնոյանը քարոզարշավին չի մասնակցելու

Դավիթ Տոնոյանը քարոզարշավին չի մասնակցելու
06.11.2018 | 20:31

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին չի մասնակցելու։ «Հաշվի առնելով, որ Զինված ուժերը պետք է քաղաքական գործընթացներից դուրս լինեն՝ պաշտպանության նախարարի՝ որևէ կուսակցության մեջ ներգրավելը, քարոզարշավին մասնակցելը, իմ անձնական կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ»,-ասել է ՊՆ նախարարի պաշտոնակատարը: ԶՈւ -ն կատարելու է իր պարտականությունները՝ չխառնվելով քաղաքական գործընթացներին։

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ