Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանը Ադրբեջանից գերիների փոխանակման պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել

Հայաստանը Ադրբեջանից գերիների փոխանակման պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել
07.11.2018 | 12:18

Հայաստանը Ադրբեջանից գերիների փոխանակման պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել` ասել է ՊՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։


Նա առաջարկի մասին տեղեկացել է միայն մամուլից։ Եթե անգամ լինի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կմերժեն այդ առաջարկը։ Երկու կողմից էլ պաշտոնապես նշում են, որ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան։ «Արցախում ձերբակալվածներն ու դատապարտվածները հանցագործներ են և ոչ մի ձևով չեն կարող դիտարկվել որպես ռազմագերիներ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ