Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆրանսիայի հատուկ ծառայությունները նախագահ Մակրոնի դեմ ծրագրվող հարձակում են կանխել

Ֆրանսիայի հատուկ ծառայությունները նախագահ Մակրոնի դեմ ծրագրվող հարձակում են կանխել
07.11.2018 | 12:20

Ֆրանսիայի իրավապահները վեց հոգուց կազմված մի խումբ են ձերբակալել, որի անդամները հարձակում էին ծրագրում նախագահ Էմանուել Մակրոնի դեմ:


Ձերբակալությունները իրականացվել էին Իզեր, Մոզել և Իլ-ի-Վիլեն շրջաններում` Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության կողմից իրականացված միաժամանակյա գործողության ընթացքում: Ծրագրվող դավադրությունը ֆրանսիացի իրավապահները «բռնարարք իրականացնելու վատ կազմակերպված փորձ» են որակել: Ֆրանսիական BFM TV հեռուստակայանի տվյալներով, ձերբակալվածները ծայրահեղ աջ հայացքների տեր են:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ