«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ժոզեֆ Դոլ. Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք

Ժոզեֆ Դոլ. Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք
07.11.2018 | 12:24

Հելսինկիում Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը ընդունել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որ մեկնել է Ֆինլանդիա ԵԺԿ համագումարին մասնակցելու։ Հանդիպման մասին ԵԺԿ նախագահը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր արդյունավետ քննարկում ունեցա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու որոշումից հետո երկրում տիրող իրավիճակի մասին, որը ճանապարհ է հարթում արտահերթ ընտրությունների համար: Մեկ անգամ ևս շեշտեցի, որ օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լրատվամիջոցների բազմակարծությունը և ազատությունը, ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են հայկական ժողովրդավարական հասարակության զարգացման համար: Արտահերթ ընտրություններից առաջ ես կշարունակեմ ուշադիր հետևել Հայաստանում քաղաքական զարգացումներին՝ ընդգծելով մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման կարևորությունը: Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք: Ես նաև հիշեցնում եմ հայկական իշխանություններին անցած տարի ԵՄ և ՀՀ միջև կնքված Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը (ՀԸԳՀ, CEPA) արդյունավետ իրագործելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու կարևորության մասին»։

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ