Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հայաստանի հետ ցուցահանդեսին ներկայացված է նաև Արցախի Հանրապետությունը

Հայաստանի հետ ցուցահանդեսին ներկայացված է նաև Արցախի Հանրապետությունը
07.11.2018 | 14:17

ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը նոյեմբերի 5-7-ը նախաձեռնել է Հայաստանի զբոսաշրջային օպերատորների մասնակցությունը WTM London 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեսյբուքյան էջից:

Հայաստանի հետ ցուցահանդեսին ներկայացված է նաև Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության։ Հայկական տաղավար են այցելել Միացյալ Թագավորությունում ՀՀ հյուպատոս Հայարփի Դրմեյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի օգնական Տաթևիկ Սարուխանյանը, խորհրդական Տիգրան Գալստյանը, Համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրամյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ Լաուրա Վետտորեն։

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ