Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քաղաքական թիմի անդամ բոլոր նախարարները ներկայացված կլինեն ՔՊ ընտրացուցակում

Քաղաքական թիմի անդամ բոլոր նախարարները ներկայացված կլինեն ՔՊ ընտրացուցակում
07.11.2018 | 20:14

ՔՊ ընտրացուցակը չի հիասթափեցնի ընտրողին` վստահ է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների հրապարկմանը մեկ շաբաթ է մնացել։ Լենա Նազարյանն ասում է՝ մոտ 200 հոգանոց ցուցակի կազմման աշխատանքները ընթացքի մեջ են:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի անդամ նախարարները, մարզպետերը, պատգամավորները առաջադրվելու են տեղերում, ռեյտինգային համակարգով` նշեց Նազարյանը։ Ցուցակում բացի «Քաղաքացիական պայմանագրից», լինելու են նաև «Իմ քայլը» դաշինքի անդամ «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչները, անկուսակցականներ և ՀՀԿ խմբակցության նախկին երկու անդամ՝ Շիրակ Թորոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը, որ վերջերս նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար։ «Նախարարների այն կազմը, որոնք քաղաքական թիմի անդամ են, անպայման կլինեն ներկայացված նախընտրական ցուցակում»` ասել է Լենա Նազարյանը։ «Հետագայում, իհարկե, կորոշվի նրանցից որոնք են մնալու Ազգային ժողովում, որոնք կշարունակեն աշխատանքը կառավարությունում»։


Անդրադառնալով ՔՊ ցուցակին՝ Լենա Նազարյանը մանրամասնեց․ - «Կլինեն անձինք, ովքեր գուցե շատ հայտնի չեն հանրությանը, բայց հայտնի են իրենց մասնագիտական շրջանակում, հաջողված մարդիկ են, արդեն կայացած, մասնակցել են տվյալ ոլորտի քաղաքականության մշակմանը, կարող ուժեր են և պատրաստ են զարգացնել ոլորտը արդեն Ազգային ժողովում՝ օրենսդրական մակարդակում»։

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ