Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը կդիմակայի նոր պատժամիջոցներին

Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը կդիմակայի նոր պատժամիջոցներին
07.11.2018 | 20:17

Եթե լինեն ամերիկյան նոր պատժամիջոցներ, Կրեմլը դրանք ևս անօրինական է համարելու` ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են աջակցել խոշոր ընկերություններին, եթե հայտնվեն ԱՄՆ նոր պատժամիջոցների ցուցակում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը արդեն համակերպվել է տարատեսակ պատժամիջոցների հետ, նույնիսկ որոշ օգուտներ կան այդ պատժամիջոցների մեջ: «Մենք հնարավորություն ենք ստանում կատարելագործել մեր տնտեսությունը, նոր մեխանիզմներ ենք ստեղծում», - ասել է ՌԴ վարչապետը։


«Մենք, իհարկե, կդիմակայենք այդ պատժամիջոցներին, պարզապես ափսոս է, որ դրա վրա մեր ժամանակն ենք ծախսում»` բացատրել է նա:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ