Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արա Բաբլոյան. ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին

Արա Բաբլոյան. ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին
07.11.2018 | 20:18

Աժ նախագահ, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Հարցին` ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, Բաբլոյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել ինչպես եմ գնահատում, բայց ես կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ, և կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել՝ հետագա մեր զարգացումների համար»։

Արա Բաբլոյանը չի մասնակցի ընտրություններին. «Կարծում եմ, որ ես բավական է, ինչքան գործունեությունս ծավալել եմ քաղաքականության մեջ, կարծում եմ, որ հիմա պետք է արդեն ավելի երիտասարդ, բայց միևնույն ժամանակ փորձառություն ունեցող և բանիմաց մարդիկ մասնակցեն, կարծում եմ, որ նրանք կան»։

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ