ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Լոնդոնում ձերբակալվել է ադրբեջանցի Զամիրա Հաջիևան

Լոնդոնում ձերբակալվել է ադրբեջանցի Զամիրա Հաջիևան
07.11.2018 | 20:19

55-ամյա Զամիրա Հաջիևան դարձել է Մեծ Բրիտանիայում բնակվող առաջին օտարերկրացին, ումից անգլիացի իրավապահները պաշտոնապես պահանջել էին բացահայտել իր հարստության աղբյուրները: Հաջիևան 10 տարում միայն մեկ խանութից՝ Լոնդոնի Harrods-ից 16 միլիոն ֆունտ ստեռլինգի գնում էր արել, նաև` Բրիտանիայում 22 միլիոն ֆունտ ստեռլինգի անշարժ գույք է ձեռք բերել: Հաջիևան անցած շաբաթ բերման էր ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների պահանջով: Նրան արտահանձնում է սպառնում: Նա «Ադրբեջանի միջազգային բանկի» նախկին տնօրեն Ջահանգիր Հաջիևի կինն է: 2016-ին Բաքվի դատարանը Հաջիևին 15 տարվա ազատազրկման է դատապարտել խարդախությունների, մեքենայությունների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեղադրանքով: Նախկին բանկիրը մեղադրանքը չի ընդունել:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ