Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վանեցյանը Ցյուրիխում հանդիպել է Ինֆանտինոյի հետ

Վանեցյանը Ցյուրիխում հանդիպել է Ինֆանտինոյի հետ
07.11.2018 | 20:19

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հրավերով մեկնել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք։


Երեկ կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՀՖՖ ղեկավար կազմի հանդիպումը: Արթուր Վանեցյանը և Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները` մասսայական ֆուտբոլի խթանման նպատակով մարզային ենթակառուցվածքների զարգացման, մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվելիք ծրագրերը, որոնք արժանացել են բարձր գնահատականի: ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտարարել է, որ իրականություն դառնալու դեպքում դրանք կարող են օրինակելի դառնալ այլ երկրների համար: Վանեցյանը Ինֆանտինոյին հրավիրել է Հայաստան:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ