«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի 3 թեկնածու կա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի 3 թեկնածու կա
07.11.2018 | 20:20

Նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ երկրների ղեկավարներն Աստանայում կքննարկեն կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը` լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հարցի քննարկումը կլինի փակ ռեժիմով։ Քննարկվում է երեք հնարավոր տարբերակ՝ կամ մինչև 2020թ. գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Վալերի Սեմերիկովը (ՌԴ ներկայացուցիչ), կամ գլխավոր քարտուղարի պաշտոնին կընտրվի Բելառուսի ներկայացուցիչ, քանի որ ռոտացիոն սկզբունքով այբբենական կարգով Հայաստանին հաջորդում է հենց Բելառուսը։ Երրորդ տարբերակը, որը պնդում է հայկական կողմը՝ մինչև 2020թ. մայիսը Հայաստանի ներկայացուցչի ընտրությունն է։ Ինչ որոշում կընդունեն ղեկավարները, դեռևս դժվար է կանխագուշակել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ