Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մոգերինի. ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցների քաղաքականությունը ՌԴ-ի դեմ, բայց կպահպանի երկխոսությունը Մոսկվայի հետ

Մոգերինի. ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցների քաղաքականությունը ՌԴ-ի դեմ, բայց կպահպանի երկխոսությունը Մոսկվայի հետ
07.11.2018 | 20:22

Եվրոպական Միությունը պահպանելու է պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի իրադրության և 2014-ին Ղրիմի միացման պատճառով, բայց, շարունակելու է երկխոսությունը Մոսկվայի հետ, հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Կանադայում ելույթ ունենալով Մոնրեալի Մակգիլի համալսարանում: Ուսանողների հետ նրա հանդիպումն իր կայքում հեռարձակել է Կանադայի ԱԳ նախարարությունը: «Կարծում եմ, որ պատժամիջոցները կշարունակվեն: Եվրոպայում կա հստակ ըմբռնում, որ ուժի օգնությամբ սահմանների փոփոխումը տաբու է և պետք է տաբու մնա, այլապես մենք մի քանի դար հետ կդառնանք, իսկ դա ոչ ոք չի ցանկանում»:

Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի «օգնություն և աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»: Նա ընդգծել է, որ Բրյուսելը և Մոսկվան առաջվա պես պահպանում են երկխոսությունը: «Մենք պահպանում են երկխոսությունը անվտանգության, միջուկային զենքի չտարածման հարցերի, Մերձավոր Արևելքի և Արկտիկայի իրադրության շուրջ: Կան թեմաներ, որոնց շուրջ մենք ընդհանուր ըմբռնում չենք գտնում, օրինակ՝ Սիրիայի հարցում, բայց մենք շարունակում ենք շփվել»,- ասել է Մոգերինին:

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ