Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀԿ-ն համաժողովի փոխարեն խորհրդի ընդլայնված նիստ կանի

ՀՀԿ-ն համաժողովի փոխարեն խորհրդի ընդլայնված նիստ կանի
07.11.2018 | 20:23

ՀՀԿ նոյեմբերի 11-ին համաժողովը տեղի չի ունենալու, փոխարենը տեղի է ունենալու կուսակցության ակտիվի հանդիպում, խորհրդի ընդլայնված նիստ` ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, որ խորհրդարան ՀՀԿ-ն չի անցնելու, Շարմազանովը նշեց․ «Պարոն Մարուքյան ջան, ես շատ եմ ուզում, որ դուք անցնեք՝ ի տարբերություն ձեզ։ Հայկ Կոնջորյանի քայլից հետո չեմ կարող ասել կանցնեք, թե ոչ, բայց ես բոլորիս հաջողություն եմ ցանկանում։ Ես այդքան նախանձ չեմ, պարոն Մարուքյան, որ չուզենամ դուք լինեք խորհրդարանում»։

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ