USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Սաուդյան Արաբիայից` Ռուսաստան, ի՞նչ են մտածում քաղաքացիները իրենց երկրի քաղաքականության մասին

Սաուդյան Արաբիայից` Ռուսաստան, ի՞նչ են մտածում քաղաքացիները իրենց երկրի քաղաքականության մասին
08.11.2018 | 12:47

Համաշխարհային հարցման տվյալներով, որ անցկացրել է Ipsos մարկետինգային հետազոտությունների միջազգային գործակալությունը «Ի՞նչն է անհանգստացնում աշխարհին» ծրագրով, 28 երկրներում 21000 հարցվածների 60%-ը գտնում է, որ իրենց երկրի քաղաքականությունը սխալ ուղղությամբ է վարվում` գրում է Stern-ը: Ամենագոհը ավտորիտար կառավարմամբ երկրներում են, որտեղ սահմանափակված է մամուլի ու խոսքի ազատությունը: Գուցե առավել դրական գնահատականի պատճառն այդ երկրների պետական քարոզչությունն է:

Stern-ի կայքում հրապարակված գծակարգի համաձայն` քաղաքացիները առավել մեծ հավանություն են տալիս իրենց երկրում վարվող քաղաքականությանը Չինաստանում (92%), Սաուդյան Արաբիայում (78%) ու Հնդկաստանում (67%): Ամենադժգոհները Բրազիլիայում են (88%), Իսպանիայում (81%), Ֆրանսիայում (76%), Մեծ Բրիտանիայում (70%), Գերմանիայում (69%): Հասարակական կարծիքի նկատելի շրջադարձ կա Ռուսաստանում, անկում է ապրում ոչ միայն նախագահի վարկանիշը, այլև կառավարության աշխատանքի գնահատականը: Լևադա կենտրոն անկախ գործակալության տվյալներով` 2018-ի հուլիսին ռուսաստանցիները 42%-ը գտնում էր, որ իրենց երկիրը սխալ ուղղությամբ է զարգանում: Ipsos-ի հարցումներով այդ կարծիքն ունի բնակչության արդեն 60%-ը:
Stern


Հ.Գ. Հետաքրքիր է` ի՞նչ պատկեր կլիներ Հայաստանում, եթե Ipsos-ը իր հարցումն անցկացներ մեր երկրում տարեսկզբին ու տարեվերջին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao