ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ասում են...

Ասում են...
09.11.2018 | 01:31

...թե ՀԱՊԿ, ԵԱՏՄ բուն նիստերի ժամանակ տեղի են ունենում ոչ «իրական» քննարկումներ ու խոսակցություններ, որոնք հիմնականում կրում են ձևական բնույթ, քանի որ ընթանում են տեսախցիկների, այլ աչք ու ականջների ներկայությամբ։ Բուն զրույց-հարցադրումները տեղի են ունենում անդամ երկրների պատվին տրվող ընթրիքի, ճաշի սեղանների շուրջ՝ միասին կամ դեմ առ դեմ։ «Նիկոլին նման սեղանների շուրջ առանձնապես չեն կանչում, ԵԱՏՄ-ՀԱՊԿ վերնախավը երևի մտածում է՝ հեղափոխականները ճաշ չեն ուտում, սնվում են միայն գաղափարներով, «պաչերով»,- կատակեց ՀԱՊԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը։- Իրականում նրան չեն վստահում, ավելին, Նազարբաևն ու Բատկան նրա ներկայությամբ կարևորից ու «սրտամոտից» երբեք չեն խոսում, որովհետև, որքան էլ Նիկոլը Պուտինին ու Ռուսաստանին սիրաշահի, միևնույն է, օտար է, Ռուսաստանում էլ չեն մոռանում, որ 20 տարի շարունակ նա խոսել է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի դեմ»։

Դիտվել է՝ 15453

Մեկնաբանություններ