Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մտքի ոգեղեն պտույտներ

Մտքի ոգեղեն պտույտներ
09.11.2018 | 02:15

Երևանի «Վան Արյան» հրատարակչության օժանդակությամբ վերջերս կայացավ բանաստեղծ-հրապարակախոս, 34 գրքերի հեղինակ ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ հերթական ու սպասված հանդիպումն ընթերցողի հետ: «Վավերագիր» ստվարածավալ ժողովածուն դարձավ նաև յուրատիպ ինքնանվեր նվիրյալ հայուհու ծննդյան հոբելյանին:


Երկրի հիշողությունը
պահում եմ
Հոգու թաշկինակում
Գիշերը` բարձի տակ,
Ցերեկը` սրտի մեջ:
Սա Ռուզան Ասատրյանի կյանքի բանաձևն է որ պիտի սերտի ամեն մի հայ՝ անկախ իր ծննդավայրից և ապրելավայրից:


«Վավերագիրը» յուրօրինակ է այն առումով որ հեղինակը կարողանում է մատուցել հիմնախնդիրները` համոզիչ վերլուծություններով և փաստերով: Նա միշտ էլ վարպետորեն է օգտագործել սոցցանցերում անմիջական շփման հնարավորությունները` հանրության դատին հանձնելով իր ամենօրյա մտորումները, ես կասեի՝ սրտի զարկերը: Այստեղ մի տեսակ այլ զգացումներով են ընթերցվում նաև այդ տարիներին թերթերում և սոցցանցերում հրատարակված նրա հրապարակախոսական հոդվածները: Այստեղ Ռուզան Ասատրյանը ներկայացնում ու գովազդում է հայոց փրկության մերանը ու խոր մտահոգությամբ պատասխանում «Ո՞վ է իրականում մտավորականը» հարցադրմանը, խոսում փոքր երկրի մեծ վտանգների և մեր արյան հիշողության մասին:


Գրքում տեղ են գտել նաև նմանատիպ նյութերի և էլեկտրոնային էջերում հեղինակի գրառումներին կատարված անդրադարձները` արձագանքների ընտրանին: Իրեն հատուկ մեղմ ժպիտ կա Ռուզան Ասատրյանի գրառումներում: Թեթևություն էլ կա, հումոր էլ, բայց ամենակարևորը, որ կա, հույսն է, հավատը և հարենասիրության անմար կրակը: Ռուզան Ասատրյանը մեզ հետ խոնարհվում է ընկածների հիշատակին ու պատվիրում, որ նրանք, ովքեր արժանի են ուշադրության, երբեք չմոռացվեն: Նա հաղթանակ է մաղթում երկրի ճակատագրով ապրողներին և կոչ է անում երիտասարդությանը պայքարել հանուն վաղվա, Նժդեհի երազած արժանապատիվ Հայքի, զգուշացնելով, որ երկրի ներսում անկայունությունն ու անմիաբանությունն ավելի վտանգավոր են, քան արտաքին թշնամին:
Ասացի այն, ինչ կամենում էի, ավելի ճիշտ, ասացի այնքան, որքան կարողացա: Մնացյալը թողնում եմ ընթերցողին, իսկ ես «Վավերագիրը» տեղադրում եմ իմ գրասեղանին՝ վաղը կրկին բացելու համար:


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ