Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ներկայացվեց Խաչատրյանի՝ թավջութակի համար գրված կամերային ստեղծագործությունների ամբողջական երկացանկը

Ներկայացվեց Խաչատրյանի՝ թավջութակի համար գրված կամերային ստեղծագործությունների ամբողջական երկացանկը
09.11.2018 | 16:40

Նոյեմբերի 8-ին թվաջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարներ Ջուլիետա Վարդանյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Դիլբարյանը, ջութակահարներ Դավիթ Հակոբյանը, Սոնա Ազարյանը, ալտահար Յանա Դարյանը Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում երաժշտասերներին ներկայացրին Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները։

Թավջութակահար Արամ Թալալյանը նկատում է, որ մեր երաժշտական կյանքում Խաչատրյանի անունը կրող փառատոնը մեծ դերակատարում ունի։ «Շատ ուրախ եմ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ստանձնել է այսպիսի մեծ առաքելություն՝ կազմակերպելու խաչատրյանական փառատոնն ու այս համերգաշարը։ Շատ ուրախալի է, որ այս ընթացքում հնչում են ոչ միայն Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները, այլև կամերային։ Ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ փառատոնի ծրագիրը, շատ ողջունելի է։ Արամ Խաչատրյանի անունը պետք է տարբեր առիթներով հիշատակվի, նրա ստեղծագործությունները անընդհատ պետք է հնչեցվեն»,- նշեց թավջութակահարը։


Արամ Թալալյանն ընդգծում է այն փաստը, որ խաչատրյանական փառատոնի ընթացքում ներկայացվում են նաև կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները, որոնք, ի տարբերություն նրա մեծակտավ գործերի, այնքան էլ հաճախ չեն հնչում, քիչ են հայտնի։ Բայց, ըստ երաժշտի, այժմ ամեն ինչ արվում է, նաև շնորհիվ այս փառատոնի, կամերային ստեղծագործությունները հանրայնացնելու ուղղությամբ։


Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում ներկայացվեց թավջութակի համար գրված Խաչատրյանի կամերային ստեղծագործությունների ամբողջական երկացանկը։
Նշենք, որ Խաչատրյանի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 2441

Մեկնաբանություններ