Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Համերգ՝ նվիրված Կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակին

Համերգ՝ նվիրված Կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակին
10.11.2018 | 12:30

Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին հանդես կգա ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 85-ամյակին նվիրված համերգով: Համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտությանը տանը: Երեկոյի ընթացքում որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը:

Նվագախմբի հետ ելույթ կունենան Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Խուան Պարդոն (ալտ տրոմբոն/Իսպանիա), Նարեկ Կազազյանը (քանոն), Մարի Լալայանցը (ֆլեյտա)
Լիա Հարությունյանը (ֆլեյտա), Մաքսիմ Նովիկովը (ալտ/Ռուսաստան):
Կհնչեն Գեորգ Վագենզեյլի, Ծովինար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Էդվարդ Միրզոյանի, Մաքս Ռեգերի ստեղծագործությունները:


Նշենք, որ հայ ու համաշխարհային դասական ու հոգևոր երաժշտության հանրայնացման ու ներկայանալի դարձնելու կարևորությունն ու նախանձախնդրությունն էր այն կարևոր շարժառիթը, որ հետպատերազմյան Հայաստանում 1962 թ. ստեղծվեց Կամերային նվագախումբը:
Զարեհ Սահակյանցը շնորհիվ իր վառ անհատականության և հեղինակության կարողացավ իր շուրջը համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների, և կարճ ժամանակում նվագախումբը ձեռք բերեց մեծ համբավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Սահակյանցի անձի և անվան հետ են կապված նվագախմբի բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձևավորումը, երկացանկային հստակ դիրքորոշումը, ունկնդրի խանդավառ ընդունելությունը Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրի համերգասրահներում:


Նրա թողած կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթները ժառանգեցին ու շենացրին նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոստանդին Բաղդասարյանը` 1975-ից, Ռուբեն Ահարոնյանը`1982-ից, Արամ Ղարաբեկյանը՝ 1997-ից: 2011-ին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր նշանակվեց Վահան Մարտիրոսյանը:

Դիտվել է՝ 2592

Մեկնաբանություններ