Համերգ` նվիրված Զարեհ Սահակյանցի հիշատակին
 

Աստծո ու մարդու թշնամին, նախ և առաջ, փորձում է մեր հոգևոր կործանմանը հասնել

Աստծո ու մարդու թշնամին, նախ և առաջ, փորձում է մեր հոգևոր կործանմանը հասնել
13.11.2018 | 02:22

«Աստվածաշունչը նույնասեռական կապերն անբնական պղծություն է համարում (Ղևտական 18:22-25, Ա Կորնթ. 6:9,10),- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։- Պողոս առաքյալը մեղքի դրսևորման մյուս ձևերը (պոռնկությունը, կռապաշտությունը, գողությունը, հարբեցողությունը և այլն) նույնպես անընդունելի է համարում։

Բնական հարց է ծագում, թե քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած մեր հասարակությունն ինչու՞ է անհանդուրժող կեցվածք դրսևորում նույնասեռականության նկատմամբ: Պատասխանը պարզ է, հասարակությանն անհանգստացնում է նույնասեռականության քարոզը:
Մեղքի այս ձևը հենց դրանով է վտանգավոր»:
Արա Զոհրաբյանն ուշագրավ համեմատություն է կատարել. «Սպանություն, պոռնկություն, խարդախություն և այլ անընդունելի գործողություն իրականացնողները խուսափում են դրա քարոզից (հակառակը՝ ծածուկ են անում), քանի որ գիտեն հասարակության բացասական վերաբերմունքն այդ երևույթների նկատմամբ»:
Այո, այդպես է, սակայն հարց է առաջանում՝ այդ դեպքում ոմանք ինչու՞ չեն զգուշանում այլասերվածության քարոզչությունից, չէ՞ որ միասեռականության և այլասերվածության մյուս դրսևորումների քարոզչության դեպքում նույնպես գիտեն հասարակության (մեր և բազմաթիվ այլ երկրների), մեղմ ասած, բացասական վերաբերմունքն այլասերվածության ու հենց այլասերվածների նկատմամբ։ Այս առումով, կարծում ենք, երկու բացատրություն կա։ Մեկը՝ այն, որ այլասերվածության քարոզչության դեպքում Հայաստանում և այն երկրներում, որտեղ այդ քարոզչությունն իրականացվում է, քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։ Մինչդեռ, ի տարբերություն, օրինակ, արվամոլության, սպանությունը հանցանք է համարվում, իսկ սպանության քարոզչությունը՝ սպանության դրդչություն, ինչը նույնպես քրեորեն հետապնդելի արարք է, այսինքն՝ հանցանք։


Ստացվում է, որ, ասենք, արվամոլության քարոզչությունը հանցանք չի համարվում այն տրամաբանությամբ կամ պատճառաբանությամբ, որ հենց արվամոլությունը քրեորեն հետապնդելի չէ, ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի։ Սակայն, մեկը մյուսից ուղղակիորեն բխեցնելը, կարծում ենք, այս դեպքում սխալ է, քանի որ օրենսդիրը պետք է առաջնորդվեր ոչ թե նրանով, որ արվամոլության և այլասերվածության այլ դրսևորումների համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, այլ այն իրողությամբ, որ այլասերվածության քարոզչությունը հանրային ավելի մեծ վտանգավորություն ունի, քան, ասենք, արվամոլությունը կամ լեսբիականությունը։
Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում այլասերվածության քարոզչությունը, ինչպես նաև տարեցտարի նշված քարոզչության ընդարձակումն ու հաճախացումը, սակայն, պայմանավորված չեն միայն նրանով, որ այլասերվածության քարոզչության համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ և, հետևաբար, դրանով զբաղվողները չեն զգուշանում կամ վախենում որպես հանցագործներ ազատազրկման վայրերում հայտնվելուց։ Հարկ է ընդգծել, որ այլասերվածության քարոզչությունը հատուկ քաղաքականություն է, որն իրականացվում է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրամիության ու եվրոպական այլ կառույցների կողմից: Այլասերվածության քարոզչությամբ զբաղվողների շարքում են նաև տխրահռչակ Սորոսի հիմնադրամի, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հատուկ նպատակով ֆինանսավորվող, հասարակությանը նաև «գրանտակեր» անվանմամբ հայտնի բազմաթիվ, այսպես կոչված, հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ):
Ավելին, նույն Եվրամիության և եվրոպական այլ կառույցների կողմից հատուկ քաղաքականություն է վարվում՝ Հայաստանին և աշխարհի այլ պետություններին այլասերվածության քարոզչության նկատմամբ օրենսդրական մակարդակով հանդուրժողականություն (տոլերանտություն) պարտադրելու կամ թելադրելու նպատակով: Այդ նպատակին են միտված «Խտրականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի 197-րդ հոդվածը, նաև՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» խաբուսիկ անվանմամբ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա):


Վեջինը նույնպես մի խայտառակ ու խիստ վտանգավոր փաստաթուղթ է, որը Հայաստանի նախորդ իշխանությունը, ամենայն հավանականությամբ, ինչ-ինչ ճնշումների տեղի տալով, ստորագրել է (անկախ հիշյալ հանգամանքից, Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպանի կողմից կոնվենցիայի ստորագրումն անընդունելի ու դատապարտելի է), սակայն դրա վավերացման համար ունենալով լիովին բավարար ժամանակ, այնուհանդերձ, չի վավերացրել, հասկանալով հիշյալ կոնվենցիայի մեծ վտանգավորությունը: Շատ մեծ վտանգ կա, որ ԱԺ-ի արտահերթ ընտրություններից հետո նոր խորհրդարանը (ենթադրելի է՝ հիմնականում փաշինյանական, «Քաղաքացիական պայմանագրի» ջահելներից բաղկացած) կստորագրի այն, եթե, իհարկե, մեր ժողովուրդը ոտքի չկանգնի, փողոցները և Ազգային ժողովը չշրջափակի:
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանի տեղեկացմամբ, 2015 թ. դեկտեմբերի 11-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 12 մլն եվրո գումարի չափով «Բյուջետային ֆինանսավորման համաձայնագիր», որը Հայաստանին պարտավորեցնում է ընդունել նաև «Խտրականության դեմ» (ԼԳԲՏ խմբի իրավունքների պաշտպանություն) օրենքը և վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:


«Ստամբուլյան կոնվենցիան առաջին միջազգային փաստաթուղթն է, որն անձին իրավունք է տալիս որոշելու իր գենդերային ինքնության պատկանելությունը, իր, այսպես կոչված, սոցիալական սեռը, այսինքն, տղամարդը կարող է որոշել, որ ինքը կին է, և հակառակը,- ասաց Հայկ Նահապետյանը:- Կոնվենցիայի 12-րդ հոդվածը պարտավորեցնում է կողմերին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել` կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային վարքագծում փոփոխություններ ներդնելու նպատակով, որպեսզի արմատախիլ արվեն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն դրսևորումները, որոնք հիմնված են կանանց ոչ լիարժեքության գաղափարի կամ կանանց և տղամարդկանց դերերի կարծրատիպային պատկերացումների վրա։ Կոնվենցիայում առկա է նաև զուգընկեր հասկացությունը (հակառակ կամ նույն սեռի), որը նույնացվում է ընտանիքի անդամի հետ»:


Բնականաբար, ընթերցողները կարող է հարցնել, թե Եվրամիությունը և եվրոպական այլ կառույցներ, Սորոսի հիմնադրամը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և այլ պետություններ ինչու՞ են ուղղակիորեն և անուղղակիորեն, անմիջականորեն և իրենց մանկլավիկների միջոցով վարում այլասերվածության քարոզչության, դրա նկատմամբ պետություններին հանդուրժողականություն թելադրելու, հասարակություններին նշված քարոզչությանն ընտելացնելու, այլասերվածների «իրավունքները» լայնորեն պաշտպանելու քաղաքականություն։
Ասպարեզում եղած միակ բացատրությունն այն է, որ դա արվում է «ոսկե միլիարդի» քաղաքականության շրջանակում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ու նրա հետագա տարածման միջոցով մարդու մարմնավոր կործանման (ինչպես ներարկման միջոցով թմրադեղեր օգտագործողների, այնպես էլ արվամոլների շրջանում այդ անբուժելի հիվանդությունը հաճախ է հանդիպում), ինչպես նաև մարդկության քանակի աճն անպտուղ զույգերի, նրանց թվաքանակի ավելացման միջոցով կասեցնելու նպատակով, քանի որ, ինչպես հայտնի է, ոչ մի միասեռական զույգից (արվամոլներից կամ լեսբուհիներից բաղկացած), Աստծո և բնության սահմանած կարգին հակառակ, դեռ երեխա չի ծնվել:


Վերը նշված բացատրությունը, իհարկե, ճիշտ է, սակայն ամբողջությամբ չի արտահայտում իրականությունը: Հիշյալ քաղաքականությունն իրականացվում է, նախ և առաջ, մարդու հոգևոր կործանման նպատակով (միասեռականությունը և այլասերվածության մյուս դրսևորումները, ըստ Աստվածաշնչի, մահացու մեղք են ու նշանակում են հոգևոր կործանում), որը նրա մարմնավոր անժամանակ կործանումից անհամեմատ ահավոր է: Մարդու մարմինը՝ մեր հոգու մարմնավոր պատյանը, ուշ թե շուտ ենթակա է մահվան (կործանման), բոլորս էլ գիտենք, որ այդ պատյանը ժամանակավոր բնույթ ունի, աստիճանաբար մաշվելով մի օր դառնալու է իր կենսագործունեությունը շարունակելու համար անպիտան: Այո, մենք բոլորս, որպես մահկանացուներ, դատապարտված ենք մարմնավոր մահվան, որը, սակայն, դեռ մեր մահը չէ, մեր պատյանի մահն է: Մեր իրական մահը կարող է լինել միայն մեր հոգևոր կործանումը, որը չի ունենա ժամանակավոր բնույթ, կլինի հավիտենական: Արդյոք սա՞ ենք ուզում մենք…


Քրիստոսը (Աստված) մարդու (իր պատկերով ու նմանությամբ ստեղծած զավակի) նկատմամբ սիրուց մղված, նրան փրկելու առաքելությամբ աշխարհ եկավ, գործեց ու խաչվեց հանուն մեզ, հանուն հենց նրա, որ կանխի մեր հեռացումն աստվածային ճշմարիտ ուղուց, թույլ չտա մեր հոգևոր կործանումը, ինչին ձգտում է նրա հակառակորդը, թշնամին՝ Սատանան:
Իսկ ինչու՞ են նշված պետությունները, կազմակերպությունները ձգտում մարդու հոգևոր կործանման։ Նրանք բոլորը, ուղղակիորեն թե անուղղակիորեն (միջնորդավորված կերպով), ղեկավարվում են, այսպես կոչված, «այս աշխարհի ճարտարապետների» (ի հակադրություն ու քամահրանք այս աշխարհի միակ ճարտարապետի՝ Հայր Աստծո), այսինքն՝ համաշխարհային ջհուդամասոնության (հակակրոնա-քաղաքական հանցախումբ, մաֆիա) կողմից: Այն Սատանայի երկրային զորքն ու կամակատարն է (նկատի ունենանք, որ «կրոն» բառը նշանակում է ճանապարհ դեպի Աստված), հետևաբար կատարում է իր տիրոջ կամքը՝ հրահանգներն ու հրամանները՝ հնարավորինս մեծաթիվ մարդկանց (Աստծո զավակների) խլելու իրենց Արարչից ու տանելու դեպի հոգևոր կործանում:


Մարդու հոգևոր կործանման նպատակն ունեցող Արևմուտքի (ԱՄՆ, Կանադա, եվրոպական բազմաթիվ պետություններ ու կառույցներ) հակաքրիստոնեական և, ընդհանրապես, հակաաստվածային քաղաքականության վերաբերյալ այսօր փաստերի պակաս չկա բնավ, դրանք տասնյակների ու նույնիսկ հարյուրների են հասնում: Ընդ որում, նշված քաղաքականությունն իրականացվում է ոչ միայն միասեռականության և այլասերվածության այլ դրսևորումների քարոզչության ու խրախուսման, այլասերվածների «իրավունքների» պաշտպանության, այլև քայքայիչ և ամբողջատիրական աղանդների պարագայում ևս նույն կերպ վարվելու, քրիստոնեական և մահմեդական եկեղեցիները քանդելու և քանդելու փորձերի, նրանց առաջնորդներին ծաղրելու, վարկաբեկելու, հավատացյալներին հիասթափեցնելու և եկեղեցուց կտրելու, ինչպես նաև զանազան այլ միջոցներով:
Լրագրային հոդվածի ընդունված ծավալները չգերազանցելու նկատառմամբ, հիշյալ քաղաքականության տարաբնույթ դրսևորումները կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներում: Այժմ նշենք միայն, որ այդ քաղաքականությունը երկար ժամանակ է արդեն, ինչ թափանցել է հայկական տիրույթ, Սփյուռքում և Հայաստանում իրականացվում է նաև «յան»-ով վերջացող ազգանուն ունեցողների կողմից: Զոհերի թվում, ովքեր խաբված լինելով կարծում են, թե ազատ են իրենց մարմնի հետ վարվելու ինչպես ցանկանում են, բազմաթիվ մոլորյալ հայեր կան:


Անդրադառնանք Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառմանը. «Եկեղեցին անհանդուրժող է նույնասեռականության մեղքի նկատմամբ,-գրել է նա:- Հասարակությունն էլ է նույն վերաբերմունքն արտահայտում: Հիմնականում հասարակությունը ակտիվություն է ցուցաբերում միայն այն դեպքերում, երբ նույնասեռականների քարոզի հետ է առնչվում:
Ի դեպ, բժշկության մեջ «տոլերանտություն» եզրույթով (տերմինով) նկարագրում են օտարածին մարմնի նկատմամբ մարդու օրգանիզմի դիմադրելու անընդունակությունը: Լրիվ տոլերանտությունը նշանակում է մահ: Մյուս ոլորտներում տոլերանտությունը նշանակում է հանդուրժողականություն»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan