Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Այսքանից հետո մարդկության ապագան դժվար թե լուսավոր լինի

Այսքանից հետո մարդկության ապագան դժվար թե լուսավոր լինի
13.11.2018 | 00:22

Էկրանը ոչ միայն մարդկանց գիտակցությունը ղեկավարելու գործիք է, այլև հակաքրիստոնեական իշխանության հաստատման հզոր միջոց:
Այսօր արդեն ակնհայտ է, որ Էկրանը ժամանակակից մարդու համար ոչ այնքան տեղեկատվություն փոխանցող, որքան մարդկանց մտքերն ու վարքը ակտիվորեն ծրագրավորող, «նոր բարոյախոսություն» և արժեհամակարգ ստեղծող միջոց է:
Իերոմոնախ Սերաֆիմ Ռոուզը հեռուստացույցը անվանում է «հակաքրիստոնեական գաղափարների ու գնահատականների գլխավոր հաղորդիչ»:


Ժամանակակից տեղեկատվական միջավայրը, որը կառուցված է ոչ հոգևոր և հակաքրիստոնեական սկզբունքների վրա, գնալով ավելի ու ավելի է դառնում մարդկանց գազանացման և անասնական վիճակի հասցնելու հզոր գործոն: «Նոր համաշխարհային համակարգի» ստեղծողները իրենց առաջ նպատակ են դրել «խոչընդոտել մարդկանց` ստանալու ճշգրիտ տեղեկատվություն», հասցնելու մարդկանց, մանավանդ երիտասարդությանը, հոգևոր անկման և անասնական մակարդակի` մինչև հասցնեն ամբողջական բթացման և դեգրադացիայի: Քաղաքագետ Ա. Նովիկովը հեռուստացույցը նույնիսկ վիշապ է անվանում: Ինքը հարցադրում է անում. «Կդառնա՞ արդյոք հեռուստատեսությունը նոր կրոն, նոր գաղափարախոսություն, ապագա վիշապը: Այն, ինչ մենք տեսնում ենք հիմա, դեռ գալիք այդ վիշապի թեփուկներն են: Մենք զվարճանում, խաղում ենք սահնակներով կոմպյուտերային խաղերի վիրտուալ իրականության սղարանների վրա` չպատկերացնելով այդ հրեշի չափսերը, չտեսնելով նրա իրական դեմքը և չհասկանալով նրա իսկական նշանակությունը»: Իսկ իերոմոնախ Անատոլի Բերեստովը ասում է. «Գիտատեխնիկական զարգացումը համաշխարհային հասարակությանը բերելու է տեխնոկրատիայի (տեխնիկայի գերիշխանության): Մարդկային գիտակցությունը տարբեր տեխնիկական սարքերի միջոցով ավելի է ենթարկվում տեղեկատվական ճնշման, սակայն համակարգչի ստեղծվելով մարդու վրա ազդեցությունը կարող է ընդունել սկզբունքորեն այլ ձև...»: «Մարդկային ուղեղ-համակարգիչ հաղորդակցություն ստեղծելու ոլորտում աշխատանքները արդեն բավականին զարգացել են, և տեխնիկապես հնարավոր է դարձել մարդու ենթագիտակցության մեջ ներդրման փորձ կատարել»:


Գալիք գազանի ստեղծվող թագավորության գլխավոր բաղադրիչն են համաշխարհային կոմպյուտերային ցանցերը, որոնք արդեն խճճել են ամբողջ աշխարհը ինչպես սարդոստայնը (WWW «World Wide Web» ինտերնետային տառերը նշանակում են` «համաշխարհային սարդոստայն»): Ակամայից հարց է առաջանում. եթե մարդկանց ավելացող զանգվածները ճանճերի պես ընկնում են այդ սարդոստայնի մեջ, ապա ո՞վ է այդ համաշխարհային սարդը: Այս աշխարհի իշխանը չէ՞` սատանան:
Համացանցի ստեղծումը այնքան արագ և կտրուկ փոխեց համաշխարհային հասարակությունը, որ ակամա եզրակացություն է առաջանում. աշխարհը պատրաստ էր մեծ փոփոխությունների և պարզապես սպասում էր դրա համար տեխնոլոգիական հիմքերի ստեղծմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջխաղացումը բերեց քաղաքական և տնտեսական ղեկավարման ոլորտում արմատական վերադասավորման:
Գլոբալիզացիայի միջոց հանդիսացող համաշխարհային կոմպյուտերային ցանցերը միավորելով աշխարհը` միևնույն ժամանակ այն դարձնում են ավելի խոցելի լայն մասշտաբով: Ինտերնետը փաստացի դառնում է «ինֆորմացիոն հասարակության» մարդու գոյատևման միջավայրը: Այլ կերպ ասած, ինտերնետը դառնում է ոչ միայն վիրտուալ հաղորդակցման միջավայր, այլև փաստացի վիրտուալ կյանքի միջավայր միլիոնավոր մարդկանց համար: «Համաշխարհային սարդոստայնի» հետագա զարգացումը անհրաժեշտորեն կհանգեցնի համատարած կոմպյուտերիզացիայի: Փորձագետների գնահատմամբ՝ 21-րդ դարի սիմվոլը պիտի դառնա «լայնամասշտաբ հեռուստատեսությունը», որը իր մեջ համատեղելու է և՛ համակարգիչ, և՛ հեռուստացույց, և՛ հեռախոս: Այդ նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները իրապես անսահման են: Ընդհանուր համաշխարհային տեղեկատվական-բջջային կապը հիմքն է հանդիսանալու «նոր համաշխարհային հասարակարգի»:


Այսօր արդեն շատ են խոսում մարդու ուղեղի և համակարգչի միջև հաղորդակցման (ինտերֆեյսի) մասին: Գիտության մեջ արդեն առաջացել է նոր ուղղություն` արհեստական ինտելեկտ, և ակտիվ աշխատանքներ են տարվում այն ստեղծելու ուղղությամբ: Ակադեմիկոս Վ. Գլուշկովը պնդում է , որ 2020 թվականին մարդն արդեն կկարողանա համակարգչին հանձնել իր ինքնագիտակցությունը, այսպիսով «անմահացնելով» իրեն: Մարդը սկսելու է զգալ, որ ինքը ինքն է և միևնույն ժամանակ` նաև մեքենա է: Տեղի կունենա, այսպես ասած, անձի ինքնագիտակցության երկվություն: Այլ կերպ ասած, կկատարվի աստվածանման մարդու անձի քայքայումը: Եթե համակարգչային դարին հաջորդեց ինտերնետային դարը, ապա դրան պիտի հաջորդի, անշուշտ, ռոբոտների դարը: Այսքանից հետո մարդկության ապագան դժվար թե լուսավոր անվանենք: Իսկ ո՞վ կարող է ծրագրել մարդկային ցեղի ոչնչացումը, եթե ոչ ինքը մարդասպանը` սատանան:


Չարը, ինչպես հայտնի է, ձգտում է իր գոյությունը պահպանել բարու հաշվին: Նույնը այստեղ է: Երկրավոր իրական կյանքից մարդու անբավարարությունը պետք է որ տանի նրան գալիք դարի անանց կյանքի բաղձանքի, իսկ այստեղ, Երկնային արքայության փառքի երանության փոխարեն, սատանան առաջարկում է մարդուն ընկղմվել պատրանքային հաճույք և ոգևորություն պարգևող խաբկանքի թագավորություն` կեղծ, վիրտուալ իրականություն:
Հայտնի գիտնական, պրոֆեսոր Վիկտոր Վեյնիկը, որը բազմաթիվ աշխատություններ նվիրեց նյութական և հոգևոր աշխարհների փոխկապվածության հետազոտմանը, իրավացիորեն պնդում էր, որ «համակարգիչները հզոր զենք են սատանայի ձեռքում և, ընդհանրապես, գիտության, տեխնիկայի և մշակույթի 99 %-ը կապված է չար ուժերի հետ»: Տեխնիկական ազդեցության միջոցով անկյալ հոգիները (դևերը) կառավարում են թշվառ մարդկության մեծ բազմությունը:


Ժամանակակից տեխնիկայի` անկյալ հոգիների հետ կապի մասին խոսում է նաև սուրբ Պայիսիոս Աթոսացին. «Արդի տեխնիկական միջոցները զարգանում ու զարգանում են անվերջ: Նրանք զարգանում են ավելի արագ, քան մարդու խելքը, որովհետև այդ զարգացման մեջ օգնում է ինքը` սատանան: Վաղ ժամանակներում մարդիկ, չունենալով այդ միջոցները՝ հեռախոսներ, ֆաքսեր և այլ տեխնիկական հարմարանքներ, ունեին խաղաղություն և պարզություն: Իսկ հիմա մեքենաների պատճառով մարդիկ խելագարվեցին: Շատ հարմարավետություններից նրանք տանջվում են, և նրանց խեղդում է տագնապը»:
Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են հեռահաղորդակցման միջոցների ստեղծման ճանապարհով, որոնք կարող են միկրոչիպերի միջոցով ղեկավարել մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակները, մինչև իսկ ենթագիտակցության կոդավորումը:
Գենային ճարտարագիտությունը, էվթանազիան, տրանսգենային կենդանիների ստեղծումը, արհեստական ինտելեկտն ու վիրտուալ իրականությունը, համացանցում գովազդվող սատանիզմը, անասնապղծությունը և մանկապղծությունը (փորձագետները նշում են, որ այսօր համացանցը պոռնոգրաֆիայի ամենամեծ աղբյուրն է), ինքնասպանության և ահաբեկչության հրահանգումներ. ահա սրանք են դիվահարված բանականության և ժամանակակից գիտության «մեծ ձեռքբերումների» սոսկալի պտուղները: Այս պտուղները մատնանշում են, թե ով է «գիտատեխնիկական պրոգրեսի» իրական շարժիչն ու «հայրը»:
Եվ ինչքան էլ աշխարհիկացած քրիստոնյաներն ու մոդեռնիստ-աստվածաբանները փորձեն համոզել մեզ տեխնիկական պրոգրեսի անվնաս լինելու մեջ, մենք, միևնույն է, պիտի հավատանք ոչ թե նրանց կեղծ ճառերին, այլ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խոսքին, որ ծառը ճանաչվում է իր պտուղներից:


Ռուսերենից թարգմանեց Դարբասի հոգևոր հովիվ
Տեր Ընծա քահանա
ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ