Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ստեփանծմինդա-Լարս անցակետում խցանումներ չկան. Վրաստանում ՀՀ դեսպանատուն

Ստեփանծմինդա-Լարս անցակետում խցանումներ չկան. Վրաստանում ՀՀ դեսպանատուն
13.11.2018 | 12:15

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, անդրադառնալով հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե Վերին Լարսից մինչև ռուսական սահմանը հսկայական խցանումներ են գոյացել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ, ըստ քաղաքացիների՝ արդեն 3-4 օր է` անորոշության մեջ են հայտնվել, հայտնում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել և՛ վրացական, և՛ ռուսական անցակետերի ղեկավարության հետ. վրացական կողմը նշում է, որ որևէ խցանում ոչ միայն այսօր չկա, այլև նախորդ օրերին չի եղել, իսկ ռուսական կողմից տեղեկացնում են, որ բեռնատար ավտոմեքենաների խցանում կա, որն առաջացել է նոյեմբերի 11-ին՝ օրվա երկրորդ կեսից սկսած։
Այն տեղեկատվությունը, որ հայ վարորդները 3-4 օր է` սահմանին են, չի համապատասխանում իրականությանը։

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ