Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

ԱԺ արտահերթ ընտրություններում` 11 քաղաքական ուժ

ԱԺ արտահերթ ընտրություններում` 11 քաղաքական ուժ
15.11.2018 | 13:01

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ են դիմել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Գործող իշխանություն «Իմ քայլը» դաշինքը «Քաղաքացիական պայմանագիր» և Առաքելություն կուսակցությունների միավորումն է: «Քաղաքացիական պայմանագրի» մամլո խոսնակ Վահան Կոստանյանը իրենց ցուցակը բնութագրեց հեղափոխական: «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված է 183 թեկնածու, գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:


ՀՀԿ ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը:
ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է կուսակցության ձևաչափով: Ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
ՀՅԴ ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը:
«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ:
Արթուր Բաղդասարյանը գլխավորելու է «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածուների ցուցակը:
«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կմասնակցեն «Մենք» դաշինքով: Դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը, նրան հաջորդում է «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:


Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է: Նա 2016-ի հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված խմբում էր:
Ընտրություններին մասնակցելու են նաև նորաստեղծ «Քաղաքացու որոշում», «Ազգային Առաջընթաց», «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ