Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. «Երրորդ Հանրապետության պատմության մեջ ունենալու ենք լավագույն ընտրությունները»

Նիկոլ Փաշինյան. «Երրորդ Հանրապետության պատմության մեջ ունենալու ենք լավագույն ընտրությունները»
15.11.2018 | 13:02

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աժ - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց, որ դեկտեմբերի 9-ն կայանալիք ընտրություններում ժողովրդի կամքի խեղաթյուրում չի լինելու։ «Երրորդ Հանրապետության պատմության մեջ ունենալու ենք լավագույն ընտրությունները», - հայտարարեց Փաշինյանը: Պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում, որ ի վերջո ունենանք կատարյալ ընտրական ցուցակներ, քանի որ գրեթե բոլոր ընտրություններում դրանք խնդրահարույց են եղել, վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց՝ ոստիկանությունն աշխատում է ընտրացուցակների վրա: «Այո, ընտրական ցուցակների վրա՝ և ՏԻՄ ընտրությունների ժամանակ և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ աշխատանք կատարվել է և այսօր էլ կատարվում է, - նշեց Փաշինյանը: -Այսօր առավոտյան ոստիկանության պետին ինձ զեկուցել է, որ հիմա ոստիկանությունը ցուցակների վրա աշխատում է, այդ թվում՝ թաղման բյուրոների հետ համագործակցությամբ, որովհետև նախկինում պարզվում է, որ մահացած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է այլ կառույցներից և ուղիղ աշխատանք թաղման բյուրոների հետ չի եղել, որպեսզի մենք հենց առաջնային ինֆորմացիային տիրապետենք և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Հարցը հետևյալն է՝ թե արդյոք այս ընտրություններին մենք կունենանք կատարյալ ցուցակներ։ Կատարյալ ցուցակ ասելը չափելի չէ, բայց որ մենք անընդհատ ձգտում ենք կատարելության և այս ուղղությամբ աշխատանք է արվում դա միանշանակ է»։
Ինչ վերաբերում է Հայաստանից բացակայող ընտրողներին, նրանց անունները ցուցակներից հանելու ընտրական մեխանիզմ, վարչապետի պաշտոնակատարի խոսքով, չկա: Ըստ Փաշինյանի, հետագայում գուցե կատարվեն այնպիսի փոփոխություններ, որոնք դա հնարավոր կդարձնեն:


Վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանի ամբիոնից կրկին զգուշացրեց՝ որևէ քաղաքական ուժ չփորձի ընտրություններում վարչական լծակ կիրառել, որ ուժից էլ նման քայլեր լինեն՝ կտրուկ հակազդեցության են արժանանալու։
Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ ժամանակին խոսակցություններ կային, թե «տպվում են նոր անձնագրեր, մի բնակարանի վրա գրանցվում են տարբեր մարդիկ, ընդ որում սեփականատիրոջից անկախ»: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բացառում է, որ նման բան այսօր Հայաստանում տեղի ունենա:
«Բայց ամեն դեպքում զգոնությունը չկորցնելու համար, ես կոչ եմ անում քաղաքացիներին ուշադիր լինեն իրենց բնակարանների վրա գրանցված անձանց ցուցակների և երաշխավորում եմ, որ ովքեր առանց սեփականատիրոջ համաձայնության որևէ մեկին կգրանցեն, կենթարկվեն շատ խիստ պատասխանատվության: Ընտրությունների կատարելիության հետ կապված ես ուզում եմ ասել հետևյալը՝ ուրեմն ոչ ոք թող փորձ չանի հանկարծ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ։ Ոչ ոք թող փորձ չանի վարչական լծակ օգտագործելու, որովհետև մենք այդ երևույթի դեմ շատ հստակ պայքարելու ենք և հակազդելու ենք, ընդ որում ասում եմ անկախ նրանից, թե որ թեկնածուն կլինի, որ դաշինքից՝ իշխանական, ընդդիմադիր բացարձակապես կապ չունի և մենք, այո ունենալու ենք, Երրորդ Հանրապետության պատմության լավագույն ընտրությունը»:

Դիտվել է՝ 284

Մեկնաբանություններ