Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
15.11.2018 | 13:05

Իսրայելի ՊՆ նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տվել` պատճառն Իսրայելի կառավարության և պաղեստինյան «Համաս» խմբավորման հրադադարի պայմանավորվածությունն է, որը Լիբերմանը որակել է «հանձնվել ահաբեկիչներին»:
Նա հայտարարել է, որ իր ազգայնական կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից, որի հետևանքով վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոալիցան նվազ մեծամասնություն կունենա խորհրդարանում:


Իսրայելապաղեստինյան լարվածությունը սրվել էր, երբ Իսրայելի հատուկ ջոկատայինները նոյեմբերի 11-ին գաղտնի գործողություն էին իրականացրել Գազայի հատվածում: Գազայի հատվածից հրթիռակոծվում էր Իսրայելի հարավը, որին Իսրայելը պատասխանում էր ավիահարվածներով: Այդ գործողությունների հետևանքով յոթ պաղեստինցի և մեկ իսրայելցի զինվոր է զոհվել: Հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եգիպտոսի միջնորդության շնորհիվ:

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ