Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում են Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում են Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը
15.11.2018 | 13:06

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցության ցուցակները ԿԸՀ հանձնելուց հետո լրագրողներին ասաց Դավիթ Խաժակյանը: Ցուցակում 2-րդը Մանե Թանդիլյանն է, 3-րդը` 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը: Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ վստահ է՝ խորհրդարանում այլևս չեն լինի ուժեր, որոնք նպաստել են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարացմանը ու քվեարկել նրա օգտին:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ