Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը՝ համաեվրոպական բանակ ստեղծելու վերաբերյալ: Մակրոնն ընդգծել է ռազմական ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցելու կարևորությունը, բայց հայտարարել է, որ ԱՄՆ-ի դաշնակից լինելը նրա վասալ լինել չի նշանակում: «Անկեղծ ասած, ինձ համար նշանակություն ունի այն, ինչը մենք անում են ամերիկյան բանակի հետ»,-եզրափակել է Մակրոնը:
Նա Թրամփին հիշեցրել է, որ ապրիլին ֆրանսիացի, բրիտանացի և ամերիկացի զիծառայողները Սիրիայում աննախադեպ ռազմական գործողություններ են իրականացրել: