Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2010 ընտրական տեղամասերից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում

2010 ընտրական տեղամասերից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում
15.11.2018 | 21:23

Ազգային ժողովի արտահերթ ընտրութուններում 2010 ընտրական տեղամասերից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում: Այսպիսի որոշում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում:

«Այսօր ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի գրությունը, որով առաջարկվում է, որպեսզի ԿԸՀ-ն կայացնի որոշում` թույլ տալով UCOM ՍՊԸ-ին կազմակերպելու ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա ուղիղ ժամանակային ռեժիմում հատուկ ստեղծված կայքի կամկայքերի միջոցով համացանցային հեռարձակում իրականացնել: Ուղիղ հեռարձակումը կիրականացվի շուրջ 1500 տեղամասերում տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով»,- նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ