Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Պետք է անցկացնենք ընտրություններ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան

Նիկոլ Փաշինյան. Պետք է անցկացնենք ընտրություններ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան
15.11.2018 | 22:03

«Առաջիկա ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը, և մենք արդեն նպատակ ենք դրել անցկացնել երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ ընտրությունները»` կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ այս նշաձողը պետք է բարձրացնել։ Ոչ թե երրորդ հանրապետության պատմության լավագույն ընտրությունը պետք է անցկացնենք, այլ մենք պետք է անցկացնենք ընտրություններ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Այս առումով ես ուզում եմ ընդգծել հետևյալը, երեկ Ազգային ժողովում նույնպես ասացի, որ մենք պետք է բացառենք այս ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։ Նախկին ընտրությունների փորձից Փաշինյանին հայտնի են վտանգավոր ավանդույթները, որ պետք է բացառվեն՝ հանրակրթության ոլորտի ներքաշում քարոզչության մեջ, վարչական լծակների կիրառում ընտրողներին ուղորդելու համար, «ասողների ինստիտուտ» կիրառել, և այլն։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեկ քվեաթերթիկ անգամ սխալ տրցակում չպիտի հայտնվի, և շարունակեց. «Ընդ որում՝ ոչ միայն միջկուսակցական ֆորմատով, այլև ներկուսակցական ֆորմատով։ Ինչ նկատի ունեմ՝ քանի որ նաև ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն կուսակցությունների միջև, այլև նույն կուսակցության ներսում տարբեր թեկնածուների միջև, և պետք է բացառել որևէ նման երևույթ, և իհարկե, մենք շատ հստակ և խիստ ուղերձ պետք է հղենք, որ նման այսպիսի փորձ կատարող ցանկացած մեկին անպայմանորեն կհակազդի օրենքը իր ողջ ուժով»։ Նա հիշեցրեց իրավապահ մարմիններին՝ ոչ միայն պետք է արձագանքեն ընտարկաշառքի կամ այլ խախտումների հնարավոր դեպքերին, այլև կանխեն։

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ