Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Բաքվից կտեղափոխվի Թբիլիսի

Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Բաքվից կտեղափոխվի Թբիլիսի
15.11.2018 | 22:39

Թբիլիսիում նորվեգական դեսպանատան բացման որոշումը կայացվել է՝ ելնելով Վրաստանում ներդրումային մթնոլորտից, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ասպարեզներում վիճակն ու բիզնես գործունեություն ծավալելու համար ստեղծված պայմանները հաշվի առնելով` Օսլոյում՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն:

Խոսքը ոչ թե Հարավային Կովկասում նոր դեսպանատուն բացելու, այլ Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցչության՝ Բաքվից Թբիլիսի փոխադրման մասին է: Նորվեգական խոշոր բիզնեսի ուշադրությունը Հարավային Կովկասում Ադրբեջանից Վրաստան է տեղափոխվում: Վերականգնվող էներգիայի ասպարեզում նորվեգական առաջատար ընկերություններից մեկը` Clean Energy Group-ը, արդեն մտել է վրացական շուկա` լուրջ ներդրումներ խոստանալով:


Նորվեգիայի իշխանությունների` դեսպանատան վերատեղակայման որոշմանը Բաքուն կոշտ արձագանքեց: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Բաքվում նորվեգացիների կայացրած որոշման առթիվ որևէ ափսոսանք չկա:
«Դեսպանատան փակումն այդ երկրի կառավարության անձնական գործն է», - հայտարարեց Հաջիևը:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ