Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վճռաբեկ դատարանը բեկանեց Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը

Վճռաբեկ դատարանը բեկանեց Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը
15.11.2018 | 22:56

Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին տպավորությունը բացասական է, որոշումը ստանալուց հետո ավելի մանրամասն կարծիք կհայտնեն:

«Դատարանը որոշումը բավարարեց մասնակի, որովհետև ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի որոշմանը, որով Քոչարյանը կալանավորվել էր: Դատարանը բողոքը բավարարեց մասնակի՝ գործն ուղարկելով նոր քննության»,-ասաց Ալումյանը:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ