Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Փաստը, որ սաուդցի լրագրողի մարմինը դեռ չի գտնվել, բազմաթիվ հարցեր է առաջացնում

Փաստը, որ սաուդցի լրագրողի մարմինը դեռ չի գտնվել, բազմաթիվ հարցեր է առաջացնում
15.11.2018 | 22:59

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգջիի սպանության վերաբերյալ Սաուդյան Արաբիայի դատախազության հայտարարություններին: Նա նշել է, որ դատախազության հայտարարությունները շատ կարևոր են, սակայն բավարար չեն գործի ամբողջական բացահայտման համար: Չավուշօղլուն շեշտել է, որ սաուդյան կողմը պետք է բացահայտի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված լրագրողի մարմնի գտնվելու վայրն ու սպանության հրամանը տվող անձի անունը:


«Փաստը, որ մարմինը դեռ չի գտնվել, բազմաթիվ հարցեր է առաջացնում», - ասել է նախարարը՝ հավելելով, որ թուրքական կողմը շարունակում է պնդել, որ մեղադրյալները դատարանի առաջ կանգնեն Թուրքիայում:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ