«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱԺ արտահերթ ընտրություններին 2010 ընտրական տեղամասից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում

ԱԺ արտահերթ ընտրություններին 2010 ընտրական տեղամասից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում
15.11.2018 | 23:08

Աժ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում 2010 ընտրական տեղամասից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում: «Այսօր ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի գրությունը, որով առաջարկվում է, որպեսզի ԿԸՀ-ն կայացնի որոշում` թույլ տալով UCOM ՍՊԸ-ին կազմակերպելու ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա ուղիղ ժամանակային ռեժիմում հատուկ ստեղծված կայքի կամ կայքերի միջոցով համացանցային հեռարձակում իրականացնել: Ուղիղ հեռարձակումը կիրականացվի 1500 տեղամասում տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով»` ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մնացած ընտրատեղամասերում հեռարձակում չապահովելու խնդիրը զուտ տեխնիկական է: «Նախ անհրաժեշտ է որոշակի տեխնիկական պահանջների բավարարում, որպեսզի հնարավոր լինի իրականացնել տեղամասերից ուղիղ ժամանակային ռեժիմում հեռարձակումը, բայց պետք է նկատի ունենալ մի շատ կարևոր հանգամանք, որ, ըստ էության, այդ 1500 տեղամասն ընդգրկում է ընտրողների ընդհանուր թվի 90 և ավելի տոկոսը: Այն տեղամասերում, որտեղ մենք չենք ունենա տեղադրված տեսախցիկներ, շատ փոքր է ընտրողների թիվը, դրանք գյուղական բնակավայրեր են, որտեղ, պայմանավորված տեխնիկական պայմաններով, ես նկատի ունեմ ինտերնետ հասանելիությունը, անհնար է այդ գործընթացի կազմակերպումը»,- ասաց Մուկուչյանը:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ