Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թույլատրված է լինել կա՛մ ստրուկ, կա՛մ կոմեդիանտ

Թույլատրված է լինել կա՛մ ստրուկ, կա՛մ կոմեդիանտ
16.11.2018 | 01:04

Տարբերությունը մեծ չէ, սակայն կա մեկ նրբություն. ստրուկներն ավելի «անկեղծ» կատեգորիա են, քան կոմեդիանտները, չնայած վերջիններս էլ ողբերգական են։
Մի խոսքով, հայոց հանկարծահաս ընտրություներին արժանի ցուցակներն ու թիմերն արդեն հայտնի են ու ելել են «մարտի»։ Ինչի՞ համար՝ մի հարցրեք։ Գիտենք՝ պետության և երկրի շահի, հայոց ապագայի համար։ ՈՒ մի ծիծաղեք այդ ամենի վրա։ Կոմեդիայի օրակարգը կատարյալ է, դերակատարները՝ է՛լ ավելի, մանավանդ ՔՊ-ի ու «Ծռերի» մասով, այնպես որ, միակ ելքը, որ մնում է՝ թուլանալ ու հաճույք ստանալ այս ամենից՝ մեկ սևեռումով ու աղոթքով. «Եվ մի տանիր զմեզ ի նոր փորձություն»։

Ի դեմս Ղարաբաղի ու պետականութան։
ՈՒ հիմա շատ արագ անցում կատարենք դեպի Ղարաբաղ։ Իրականում՝ ՀԱՊԿ-ի «շուրջ» տեղի ունեցող և սպասվող զարգացումներ, տալով օրվա ամենաաբսուրդային հարցը. իսկ եթե ՀԱՊԿ-ի «շուրջ» զարգացումները, ընդհանուր առմամբ, «դավադրության տեսության» շարքու՞մ են։ Հայաստանի թույլ տված գերագույն սխալի՝ ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովին ոչ պատշաճ հետ կանչելու առումով, ինչն առաջին հերթին վնաս պատճառեց Հայաստանի հեղինակությանը, անվտանգության համակարգում վերջինիս սխալ քաղաքականության ի ցույց դրմանը, երկրորդ հերթին՝ հեղինակազրկեց նման միջազգային կառույցը, այն էլ այն պահին, երբ «ձեռնամարտի» մեջ են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը։
Իսկ հիմա բուն հարցը. արդյոք չի՞ գեներացվում-տրանսֆորմացվում այդ խնդիրը՝ նույն ՀԱՊԿ անդամ երկրների (հանած Հայաստանը) կողմից։


Դիտենք. ՀԱՊԿ-ի համար տուրբուլենտության լրջագույն գործընթացներ ստեղծած Հայաստանի այդ քայլի արդյունքում՝ ա) ՀԱՊԿ-ի «կանոնադրությունն» ազատականացվում է, ասել է՝ որոշման նախագիծ է նախապատրաստվում, ըստ որի, որոշումները ՀԱՊԿ-ում ընդունվում են ոչ թե կոնսենսուսով, այլ մեծամասնությամբ։ բ) Արդեն իսկ նախագիծ կա, ընդ որում, Բելառուսի կողմից մշակված, ՀԱՊԿ-ի դիտորդ անդամների մասով։
Գիտենք՝ այս պահին խոսվում է հատկապես Ադրբեջանի դիտորդական «առաքելության» մասին, ինչին, կանոնադրության փոփոխության դեպքում, Հայաստանը ոչ միայն չի կարողանա որևէ առարկություն ունենալ, այլև «երկուսը մեկում» կարող է այս ողջ «ճակատամարտը» տանուլ տալ՝ կորցնել ՀԱՊԿ քարտուղարությունը սպասվող մեկուկես տարվա համար, համարվել ոչ վստահելի քաղաքական «պարտնյոր», և վերջապես՝ ՀԱՊԿ-ում ունենալ այնպիսի «գործընկեր», ինչպիսին Ադրբեջանն է, որպես դիտորդ անդամ։ Զրո պահանջի դիմաց հիշենք, ասվում էր՝ պետք է ռազմական տեխնիկա պահանջել Ռուսաստանից, իսկ Ադրբեջանից՝ ռազմական գործողություններ չսկսելու խոստում։
Հնարավո՞ր է գործընթացների նման զարգացում։ Այն ձեռնտու՞ է ՀԱՊԿ անդամ մնացած երկրներին (հանած Հայաստանը)։ Միանշանակ։


Ի՞նչ է կորցնում Հայաստանն այս դեպքում։ Շատ բան։ Եթե չասենք՝ ամեն բան։ Հայաստանը տուրբուլենտության վիճակից դառնում է օդում կախված միավոր, որը խնդիրներ է ունենում Ռուսաստանի հետ՝ վստահելիության մասով... Ձգենք պաուզան. երբ Լավրովն ասում է՝ Հայաստանում տաք գործընթացներ են ընթանում, Նիկոլն էլ սարկազմով պատասխանում է՝ հա, Հայաստանում էսօր շոգ է, նման բաները մեծ քաղաքականության մեջ փոքր երկրներին չեն ներվում։ Անցնելով էլ առաջ՝ ամրագրենք՝ Հայաստանն այսօր խնդիր ունի Իրանի սահմանի հետ (այդտեղ էլ կոմեդիանտությունը հասել է նրան, որ ասվել է՝ սահմանը կփակվի)։ Խնդիրներ ունի Լարսում և այդպես շարունակ։
Եվ ապա, երբ անգամ Ադրբեջանը դիտորդ անդամ չէր, բավականին զսպվում էր նույն ՀԱՊԿ ռազմական կառույցի կողմից, հիմա արդեն բալանսը փոխվում է, և ՀԱՊԿ-ը պարտավոր է եթե ոչ ռազմական, ապա գոնե բարոյական «պատասխանատվություն» ունենալ նաև իր դիտորդ անդամի նկատմամբ։

ՈՒ հիմա, եթե Նիկոլի կառավարության կազմից հետին կամ ներկա թվով գործից հանվում են Արսեն Խառատյանը կամ ԱԳ փոխնախարար, խիստ պրոֆեսիոնալ Շավարշ Քոչարյանը (հազար ներողություն, բայց ինչու՞ գործից չի հանվում ՀՔԾ՝ սորոսական «պատկանելությամբ» պետը, որն այս ողջ «բորշչը» եփեց), ի՞նչ է փոխվելու այս կորսված, տանուլ տրված մարտում։
Ոչի՛նչ։
Էլ չենք ասում, որ այս ամենը կարող է Ղարաբաղյան հարցում մեծ նահանջի սկիզբ լինել՝ ՔՊ-ացվող պառլամենտի անմեղսունակության կողքին, Նիկոլ Փաշինյանի գրած հեքիաթի՝ «Չար տնակի» ֆոնին, որի «հայտնագործությունը» նշանային համակարգով մանրամասն սիրվող Հայաստանի՝ էլ ավելի մանրամասն տանուլ տալու մասին էր՝ չարագուշակ մեծ խորքերով։
Բայց դե, հուսահատվել էլ պետք չէ. սա փուլ է, որ պետք է անցնել: ՈՒ թե ժողորվրդի մեջ «մնացորդաց» կա, որը զատված է այդ ամենից և որը ճանաչում է Ճշմարտությունը, այդ ճշմարտությունը ազատագրելու է նրան ու երկիրը։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ